https://arm.sputniknews.ru/20220922/hapk-glkhavvor-qartughary-hh-zinvats-uzherigsh-peti-het-qnnarkel-e-sahmani-iravitshaky-48724368.html
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի հետ քննարկել է սահմանի իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի հետ քննարկել է սահմանի իրավիճակը
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ առաքելությունը գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ Հայաստան է ժամանել` գնահատելու ստեղծված իրավիճակը, հանգամանալից զեկույց նախապատրաստելու և... 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T12:54+0400
2022-09-22T12:54+0400
2022-09-22T14:05+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48722692_0:78:1280:798_1920x0_80_0_0_b8759a37ac98023bd7b20942ead8a0fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը Հայաստանում է գտնվում ՀԱՊԿ առաքելության հետ, հանդիպել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ–ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն։ Առաքելության կազմում ընդգրկված են կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։Առաքելությունը ժամանել է` գնահատելու ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար հանգամանալից զեկույց նախապատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում լարվածության դեէսկալացիայի հետ կապված առաջարկներ մշակելու նպատակով։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48722692_0:0:1280:960_1920x0_80_0_0_1ae91abd5af52da7ce879cca2bdbe111.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի հետ քննարկել է սահմանի իրավիճակը
12:54 22.09.2022 (Թարմացված է: 14:05 22.09.2022) ՀԱՊԿ առաքելությունը գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ Հայաստան է ժամանել` գնահատելու ստեղծված իրավիճակը, հանգամանալից զեկույց նախապատրաստելու և Ադրբեջանի հետ սահմանի առանձին շրջաններում լարվածության դեէսկալացիայի նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը Հայաստանում է գտնվում ՀԱՊԿ առաքելության հետ, հանդիպել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ–ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Մանրակրկիտ քննարկվել է ՀՀ սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ստեղծված իրավիճակում կազմակերպության հնարավոր հետագա միջոցների ձեռնարկումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն։ Առաքելության կազմում ընդգրկված են կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։
Առաքելությունը ժամանել է` գնահատելու ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար հանգամանալից զեկույց նախապատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում լարվածության դեէսկալացիայի հետ կապված առաջարկներ մշակելու նպատակով։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։