ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան
Sputnik Արմենիա
Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանության ներկայացուցիչների, մարտական... 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T19:40+0400
2022-09-22T19:40+0400
2022-09-22T19:44+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության աշխատանքի շրջանակում այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի հետ սահմանին: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանության ներկայացուցիչների հետ: Նա նաև դիտարկել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:ՀԱՊԿ-ի առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանության ներկայացուցիչների, մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության աշխատանքի շրջանակում այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի հետ սահմանին: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան
Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանության ներկայացուցիչների հետ: Նա նաև դիտարկել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:
ՀԱՊԿ-ի առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: