https://arm.sputniknews.ru/20220922/haj-dizajnernern-arajin-angam-pashtvonapes-nerkajacvel-en-milani-nvoradzevutjan-shabatum-48719755.html
Հայ դիզայներներն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել են Միլանի Նորաձևության շաբաթում
Հայ դիզայներներն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել են Միլանի Նորաձևության շաբաթում
Sputnik Արմենիա
Հայ դիզայներներն աչքի են ընկել նաև ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Հայաստանին աջակցություն ցուցաբերելու ակցիայով։ 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T11:48+0400
2022-09-22T11:48+0400
2022-09-22T14:11+0400
միլան
իտալիա
նորաձևություն
հայ
դիզայներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48714802_0:0:1440:810_1920x0_80_0_0_e9e42496acb937fc58ce90ae400eafbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik, Վիկտորյա Պիսարենկո. Միլանում մեկնարկել է Նորաձևության շաբաթը, որի շրջանակում իրենց հավաքածուներն առաջին անգամ պաշտոնապես ներկայացրել են հայաստանցի դիզայներները։Հայկական ապրանքանիշերի դեբյուտը նման նշանավոր միջոցառմանն անուշադրության չեն մատնել արևմտյան գործընկերները։ Շատ շուտով տեղի 8 դիզայներներ իրենց նոր հավաքածուները կներկայացնեն Միլանի Palazzo Visconti di Modrone–ում։Սակայն նման բարձր մակարդակի միջոցառմանը հայ դիզայներների մասնակցության բուն փաստից (անխոս աննախադեպ) բացի, որոշ այլ բաներ ևս տեղի ունեցան։Դեբյուտային շոուն մեկնարկեց ոչ հագուստի ցուցադրությամբ. հայաստանյան «նորաձևության դեսանտները» բեմ բարձրացան հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պատկերող հեղինակային շապիկներով։ Դրանց վրա նկարել է հայկական ծագում ունեցող իտալացի նկարիչ Լիանա Ղուկասյանը։Emerging Talents Milan նորաձևության շոուի կազմակերպիչը ևս աջակցել է հայ դիզայներների նախաձեռնությանը։Հայ–իտալական տնտեսական դաշինքի 30-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել է Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի հետ։ Նշենք, որ միջոցառման շրջանակում ներկայացված է ևս մեկ հայկական ապրանքանիշ` Just Black Dot–ը, սակայն այն առանձին է աշխատելու։
միլան
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48714802_67:0:1347:960_1920x0_80_0_0_787f5a8fef41a281c51210a9164c6c48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միլան, իտալիա, նորաձևություն, հայ, դիզայներ
միլան, իտալիա, նորաձևություն, հայ, դիզայներ
Հայ դիզայներներն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել են Միլանի Նորաձևության շաբաթում
11:48 22.09.2022 (Թարմացված է: 14:11 22.09.2022) Հայ դիզայներներն աչքի են ընկել նաև ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Հայաստանին աջակցություն ցուցաբերելու ակցիայով։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik, Վիկտորյա Պիսարենկո. Միլանում մեկնարկել է Նորաձևության շաբաթը, որի շրջանակում իրենց հավաքածուներն առաջին անգամ պաշտոնապես ներկայացրել են հայաստանցի դիզայներները։
Հայկական ապրանքանիշերի դեբյուտը նման նշանավոր միջոցառմանն անուշադրության չեն մատնել արևմտյան գործընկերները։ Շատ շուտով տեղի 8 դիզայներներ իրենց նոր հավաքածուները կներկայացնեն Միլանի Palazzo Visconti di Modrone–ում։
Շոուի մասնակիցների թվում են Վահան Խաչատրյանը, Ֆաինա Հարությունյանն ու Արևիկ Սիմոնյանը։ Բացի այդ իրենց հավաքածուները կցուցադրեն ArigaTo, RŪZANE, Loom Weaving, SONČESS, Nelly Serobyan ապրանքանիշերը։
Սակայն նման բարձր մակարդակի միջոցառմանը հայ դիզայներների մասնակցության բուն փաստից (անխոս աննախադեպ) բացի, որոշ այլ բաներ ևս տեղի ունեցան։
Դեբյուտային շոուն մեկնարկեց ոչ հագուստի ցուցադրությամբ. հայաստանյան «նորաձևության դեսանտները» բեմ բարձրացան հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պատկերող հեղինակային շապիկներով։ Դրանց վրա նկարել է հայկական ծագում ունեցող իտալացի նկարիչ Լիանա Ղուկասյանը։
Emerging Talents Milan նորաձևության շոուի կազմակերպիչը ևս աջակցել է հայ դիզայներների նախաձեռնությանը։
Ծրագրում նաև հայկական 8 ապրանքանիշերի համատեղ մեծ ցուցադրություն է նախատեսված, ինչպես նաև մասնակցություն բիզնես ֆորումին և իտալական գործարաններով ուսումնական էքսկուրսիա։
Հայ–իտալական տնտեսական դաշինքի 30-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել է Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի հետ։ Նշենք, որ միջոցառման շրջանակում ներկայացված է ևս մեկ հայկական ապրանքանիշ` Just Black Dot–ը, սակայն այն առանձին է աշխատելու։