https://arm.sputniknews.ru/20220922/adrbejani-agresiajic-hetvo-anonymous-n-ajakcutjun-e-hajtnel-hajastanin-48743021.html
Ադրբեջանի ագրեսիայից հետո «Anonymous»-ն աջակցություն է հայտնել Հայաստանին
Ադրբեջանի ագրեսիայից հետո «Anonymous»-ն աջակցություն է հայտնել Հայաստանին
Sputnik Արմենիա
Միջազգային հաքերային խումբը հրապարակել է «System of a Down» ռոք խմբի հայտարարությունը։ 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T18:03+0400
2022-09-22T18:03+0400
2022-09-22T18:04+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
ադրբեջան
հաքեր
ագրեսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69268707_0:43:1600:943_1920x0_80_0_0_dc78a489fdb42ab17290780b1ebba72a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո «Anonymous» միջազգային հաքերային խումբն աջակցություն է հայտնել Հայաստանին:Մասնավորապես, խումբը թվիթերյան իր էջում հրապարակել է «System of a Down» ռոք խմբի հայտարարությունը, որում երաժիշտները պատմում են Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին«Աշխարհը խորը շունչ քաշելու կարիք ունի»,–գրել է «Anonymous»-ը և #StandWithArmenia հեշթեգն օգտագործել։Նշենք, որ խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը հորդորել էր հնարավորինս տարածել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասին իրենց գրառումը, և ավելի քան 1 300 օգտատեր միացել են նրա կոչին։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69268707_147:0:1572:1069_1920x0_80_0_0_cf016dd26609c116a7ee2c01934a67bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հաքեր, ագրեսիա
հայաստան, ադրբեջան, հաքեր, ագրեսիա
Ադրբեջանի ագրեսիայից հետո «Anonymous»-ն աջակցություն է հայտնել Հայաստանին
18:03 22.09.2022 (Թարմացված է: 18:04 22.09.2022) Միջազգային հաքերային խումբը հրապարակել է «System of a Down» ռոք խմբի հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո «Anonymous» միջազգային հաքերային խումբն աջակցություն է հայտնել Հայաստանին:
Մասնավորապես, խումբը թվիթերյան իր էջում հրապարակել է «System of a Down» ռոք խմբի հայտարարությունը, որում երաժիշտները պատմում են Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին
«Աշխարհը խորը շունչ քաշելու կարիք ունի»,–գրել է «Anonymous»-ը և #StandWithArmenia հեշթեգն օգտագործել։
Նշենք, որ խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը հորդորել էր հնարավորինս տարածել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասին իրենց գրառումը, և ավելի քան 1 300 օգտատեր միացել են նրա կոչին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: