https://arm.sputniknews.ru/20220921/vrastany-rdi-het-voreve-tesaketic-vizajin-rezhimi-sahmanum-chi-nakhatesum-kvobakhidze-48690469.html
Վրաստանը ՌԴ–ի հետ «որևէ տեսակետից» չի նախատեսում վիզային ռեժիմի սահմանում. Կոբախիձե
Վրաստանը ՌԴ–ի հետ «որևէ տեսակետից» չի նախատեսում վիզային ռեժիմի սահմանում. Կոբախիձե
Sputnik Արմենիա
Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու մի շարք հասարակական կազմակերպություններ իշխանություններին կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ... 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T16:15+0400
2022-09-21T16:15+0400
2022-09-21T16:26+0400
վրաստանի հանրապետություն
ռուսաստան
վիզա
զորահավաք
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1925/77/19257754_0:153:3097:1895_1920x0_80_0_0_10263100fe82cdaaa8e94862aee78dd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանման հարց Վրաստանի կողմից չի դիտարկվում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո ռուսաստանցիների համար վիզային ռեժիմի սահմանում չի նախատեսվում։Նրա խոսքով` կառավարությունն առավելագույնս հոգ է տանում պետական անվտանգության մասին։Ավելի վաղ Վրաստանի ընդդիմադիր կուսկացություններն ու մի շարք հասարակական կազմակերպություններ իշխանություններին կոչ էին արել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել` երկրում նրանց գտնվելու ժամկետը մինչև 3 ամիս սահմանափակելու նպատակով։Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ՌԴ–ում մասնակի զորահավաք հայտարարելու մասին»։ Հրամանի համաձայն` մարզպետներին հանձնարարվել է ՊՆ–ի սահմանած ժամկետներում և քանակով մասնակի զորակոչ ապահովել։Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կիլոմետր շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքներում վերահսկողություն իրականացնելու համար։ Զորահավաքի ընթացքում ընդհանուր առմամբ 300 հազար պահեստային է զորակոչվելու, ինչը ՌԴ–ի ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի 1%–ից մի փոքր ավելի է։ Նա հավելել է, որ բուհերում սովորող ուսանողների զորահավաքի մասին որևէ խոսք չկա և չի լինի ոչ մի դեպքում։ Զորահավաքի և հատուկ գործողությունների գոտի ուղարկվելու ենթակա չեն նաև նրանք, ովքեր այսօր ծառայում են զորակոչով։
https://arm.sputniknews.ru/20220921/sa-blef-che-putiny-chi-bacarel-zenqi-ajd-tvum-mijukajin-zenqi-kirarumy-48658376.html
վրաստանի հանրապետություն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1925/77/19257754_183:0:2914:2048_1920x0_80_0_0_9597332579a382d417a6185a20cdb55e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, ռուսաստան, վիզա, զորահավաք, ուկրաինա, պատերազմ
վրաստանի հանրապետություն, ռուսաստան, վիզա, զորահավաք, ուկրաինա, պատերազմ
Վրաստանը ՌԴ–ի հետ «որևէ տեսակետից» չի նախատեսում վիզային ռեժիմի սահմանում. Կոբախիձե
16:15 21.09.2022 (Թարմացված է: 16:26 21.09.2022) Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու մի շարք հասարակական կազմակերպություններ իշխանություններին կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանման հարց Վրաստանի կողմից չի դիտարկվում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո ռուսաստանցիների համար վիզային ռեժիմի սահմանում չի նախատեսվում։
Նրա խոսքով` կառավարությունն առավելագույնս հոգ է տանում պետական անվտանգության մասին։
«Երկու անգամ քարոզ է եղել, իբր ռուսաստանցի զբոսաշրջիկները լուրջ վտանգ են ներկայացնում, երկու անգամն էլ պարզվել է, որ այդ քարոզը բացարձակ անհիմն է, կեղծ, արհեստական, և քաղաքական նպատակներ է ունեցել։ Իրավիճակը լիովին վերահսկվում է»,– հավելել է Կոբախիձեն։
Ավելի վաղ Վրաստանի ընդդիմադիր կուսկացություններն ու մի շարք հասարակական կազմակերպություններ իշխանություններին կոչ էին արել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել` երկրում նրանց գտնվելու ժամկետը մինչև 3 ամիս սահմանափակելու նպատակով։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր
Պուտինը հրամանագիր է ստորագրել «ՌԴ–ում մասնակի զորահավաք հայտարարելու մասին»։ Հրամանի համաձայն` մարզպետներին հանձնարարվել է ՊՆ–ի սահմանած ժամկետներում և քանակով մասնակի զորակոչ ապահովել։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կիլոմետր շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքներում վերահսկողություն իրականացնելու համար։ Զորահավաքի ընթացքում ընդհանուր առմամբ 300 հազար պահեստային է զորակոչվելու, ինչը ՌԴ–ի ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի 1%–ից մի փոքր ավելի է։ Նա հավելել է, որ բուհերում սովորող ուսանողների զորահավաքի մասին որևէ խոսք չկա և չի լինի ոչ մի դեպքում։ Զորահավաքի և հատուկ գործողությունների գոտի ուղարկվելու ենթակա չեն նաև նրանք, ովքեր այսօր ծառայում են զորակոչով։
21 սեպտեմբերի 2022, 10:44