https://arm.sputniknews.ru/20220921/vostikanapety-handznararel-e-usumnasirel-erablurum-vostikanneri-gvortsvoghutjunnery-48680592.html
Ոստիկանապետը հանձնարարել է ուսումնասիրել Եռաբլուրում ոստիկանների գործողությունները
Ոստիկանապետը հանձնարարել է ուսումնասիրել Եռաբլուրում ոստիկանների գործողությունները
Sputnik Արմենիա
Զոհված զինծառայողների 37 ծնողների Եռաբլուրից բերման էին ենթարկել բաժիններ։ 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T14:45+0400
2022-09-21T14:45+0400
2022-09-21T14:47+0400
հհ ոստիկանություն
ոստիկան
եռաբլուր պանթեոն
ծնող
զոհ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42437440_0:16:1600:916_1920x0_80_0_0_0462b4d43e234890298a94877e505e8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունները։Հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով. «Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ»:Այդուհանդերձ, ոստիկանությունը խոստանում է, որ հանրությունը կիրազեկվի ուսումնասիրության արդյունքների մասին:Հիշեցնենք` զոհվածների հարազատները դեռ երեկ երեկոյից հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Այսօր առավոտյան 37 ծնողի ոստիկաններն ուժով հեռացրել էին տարածքից ու բերման ենթարկել բաժիններ։Ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր` բերման ենթարկվածներից 2 կին մարմնական վնասվածքներ են ստացել։Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42437440_0:0:1424:1068_1920x0_80_0_0_b0f8c9a1e4b511928bf49851615bec19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, ոստիկան, եռաբլուր պանթեոն, ծնող, զոհ, զինծառայող
հհ ոստիկանություն, ոստիկան, եռաբլուր պանթեոն, ծնող, զոհ, զինծառայող
Ոստիկանապետը հանձնարարել է ուսումնասիրել Եռաբլուրում ոստիկանների գործողությունները
14:45 21.09.2022 (Թարմացված է: 14:47 21.09.2022) Զոհված զինծառայողների 37 ծնողների Եռաբլուրից բերման էին ենթարկել բաժիններ։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունները։
Հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով. «Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ»:
Այդուհանդերձ, ոստիկանությունը խոստանում է, որ հանրությունը կիրազեկվի ուսումնասիրության արդյունքների մասին:
«Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով: Չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ»,– ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` զոհվածների հարազատները դեռ երեկ երեկոյից հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Այսօր առավոտյան 37 ծնողի
ոստիկաններն ուժով հեռացրել էին տարածքից ու բերման ենթարկել բաժիններ։
Ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում
հայտնել էր` բերման ենթարկվածներից 2 կին մարմնական վնասվածքներ են ստացել։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։