https://arm.sputniknews.ru/20220921/putiny-hh-ankakhutjan-orva-artiv-shnvorhavvorakan-ugherdz-e-hghel-hh-nakhagahin-ev-varchapetin-48667303.html
Պուտինը ՀՀ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին
Պուտինը ՀՀ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը իր ուղերձում վստահություն է հայտնել, որ ՌԴ–ի և ՀՀ –ի միջև դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը բխում է երկու եղբայրական ժողովուրդների շահերից։ 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T11:39+0400
2022-09-21T11:39+0400
2022-09-21T11:39+0400
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
վահագն խաչատուրյան
անկախության օր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42121491_0:0:1600:901_1920x0_80_0_0_9e4d893ab4fac977d10316a7a4fcb8d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Անկախությունը հայ ժողովրդի համար երբեք ինքնանպատակ չի եղել. ՀՀ նախագահ«Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա: Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առևտրային, տնտեսական, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում՝ միասին զգալի ներդրում ունենալով եվրասիական ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում»,–ասել է Պուտինը Խաչատուրյանին ուղղված շնորհավորական ուղերձում։ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը բխում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների շահերից։Հայաստանի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ կառույցների շրջանակներում, տարբեր ոլորտներում հաջող համագործակցության և ջանքերի համակարգման կարևորությունը։1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։Այս տարի Անկախության տոնին նվիրված բոլոր տոնակատարությունները չեղարկվել են Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42121491_26:0:1454:1071_1920x0_80_0_0_82bb3e86d64a97635abcb3bb8867a076.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան, անկախության օր
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան, անկախության օր
Պուտինը ՀՀ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին
ՌԴ նախագահը իր ուղերձում վստահություն է հայտնել, որ ՌԴ–ի և ՀՀ –ի միջև դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը բխում է երկու եղբայրական ժողովուրդների շահերից։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն ՀՀ բոլոր քաղաքացիներին։
«Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա: Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առևտրային, տնտեսական, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում՝ միասին զգալի ներդրում ունենալով եվրասիական ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում»,–ասել է Պուտինը Խաչատուրյանին ուղղված շնորհավորական ուղերձում։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը բխում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների շահերից։
Հայաստանի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ կառույցների շրջանակներում, տարբեր ոլորտներում հաջող համագործակցության և ջանքերի համակարգման կարևորությունը։
«Վստահ եմ, որ կառուցողական երկկողմ կապերի ողջ շրջանակի հետագա զարգացումը համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների հիմնարար շահերին, և 2020 ու 2021 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման համար»,- նշել է ՌԴ ղեկավարը։
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Այս տարի Անկախության տոնին նվիրված բոլոր տոնակատարությունները չեղարկվել են Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով։