https://arm.sputniknews.ru/20220921/putini-ugherdzic-hetvo-em-n-hajtararel-e-voch-te-rd-i-het-e-paterazmum-ajl-ognum-e-kievin-48691973.html
Պուտինի ուղերձից հետո ԵՄ-ն հայտարարել է` ոչ թե ՌԴ-ի հետ է պատերազմում, այլ օգնում է Կիևին
Պուտինի ուղերձից հետո ԵՄ-ն հայտարարել է` ոչ թե ՌԴ-ի հետ է պատերազմում, այլ օգնում է Կիևին
Sputnik Արմենիա
Եվրամիությունը շարունակում է 100 տոկոսով աջակցել Ուկրաինային։ 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T16:42+0400
2022-09-21T16:42+0400
2022-09-21T16:42+0400
ռուսաստան
ուկրաինա
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2267/01/22670181_0:79:3077:1809_1920x0_80_0_0_2e52e030e78de4c5ce2e1f99b035d863.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն ՌԴ-ում մասնակի զորահավաքի մասին հաղորդագրություններից հետո հայտարարել է, որ Եվրամիությունը Մոսկվայի հետ պատերազմի մեջ չէ, բայց օգնում է Կիևին: Նրա խոսքը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։«ԵՄ-ն չի պատերազմում Ռուսաստանի հետ, միայն սատարում է Ուկրաինայի օրինական պայքարին, որն ուղղված է սեփական տարածքի և ժողովրդի պաշտպանությանը։ Մենք 100 տոկոսով աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է Ստանոն։Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդես է եկել ուղերձով և հայտարարել ՌԴ-ում մասնակի զորահավաքի մասին։Նա ասել է, որ Արևմուտքի նպատակն է թուլացնել, մասնատել և ոչնչացնել Ռուսաստանը։ Ըստ Պուտինի` Արևմուտքը փորձում է ճնշել ինքնիշխան, ինքնուրույն զարգացման կենտրոնները՝ ոչնչացնելով Ռուսաստանին։ՌԴ նախագահը հայտնել է, որ արևմտյան երկրները Կիևին դրդում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Նա նաև նշել է, որ Արևմուտքն իր հակառուսական քաղաքականության մեջ հատել է բոլոր սահմանները։Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։Լիտվան ու Լատվիան 450 մլն եվրոյի ռազմական օգնություն են ուղարկել Ուկրաինա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2267/01/22670181_0:0:2731:2048_1920x0_80_0_0_4aaac740318359b8fc047903c44180b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, եվրամիություն
ռուսաստան, ուկրաինա, եվրամիություն
Պուտինի ուղերձից հետո ԵՄ-ն հայտարարել է` ոչ թե ՌԴ-ի հետ է պատերազմում, այլ օգնում է Կիևին
Եվրամիությունը շարունակում է 100 տոկոսով աջակցել Ուկրաինային։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն ՌԴ-ում մասնակի զորահավաքի մասին հաղորդագրություններից հետո հայտարարել է, որ Եվրամիությունը Մոսկվայի հետ պատերազմի մեջ չէ, բայց օգնում է Կիևին: Նրա խոսքը փոխանցում է
ՌԻԱ Նովոստին։
«ԵՄ-ն չի պատերազմում Ռուսաստանի հետ, միայն սատարում է Ուկրաինայի օրինական պայքարին, որն ուղղված է սեփական տարածքի և ժողովրդի պաշտպանությանը։ Մենք 100 տոկոսով աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է Ստանոն։
Նա ասել է, որ Արևմուտքի նպատակն է թուլացնել, մասնատել և ոչնչացնել Ռուսաստանը։ Ըստ Պուտինի` Արևմուտքը փորձում է ճնշել ինքնիշխան, ինքնուրույն զարգացման կենտրոնները՝ ոչնչացնելով Ռուսաստանին։
ՌԴ նախագահը հայտնել է, որ արևմտյան երկրները Կիևին դրդում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Նա նաև նշել է, որ Արևմուտքն իր հակառուսական քաղաքականության մեջ հատել է բոլոր սահմանները։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։