https://arm.sputniknews.ru/20220921/mtatsum-em-tghajis-artashirimum-anem-ev-gnam-erkric-zvohvatsneri-tsnvoghnery-zajracel-en-48658152.html
«Մտածում եմ` տղայիս արտաշիրիմում անեմ և գնամ երկրից». զոհվածների ծնողները զայրացել են
«Մտածում եմ` տղայիս արտաշիրիմում անեմ և գնամ երկրից». զոհվածների ծնողները զայրացել են
Sputnik Արմենիա
Զոհվածների ծնողները, որոնց ոստիկանները բերման էին ենթարկել, ժողովրդին կոչ են անում արթնանալ։ 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T10:39+0400
2022-09-21T10:39+0400
2022-09-21T11:31+0400
եռաբլուր պանթեոն
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48654422_0:0:1601:901_1920x0_80_0_0_6c531304f3eb87515b98c313dad63caf.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Մի կողմից Եռաբլուրն են մեծացնում4 և նոր փոսեր են ավելանում այնտեղ, մյուս կողմից պաշտոնյաները փորձում են իբրև թե «խոնարհվել»։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, որին ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Կենտրոնի բաժին։Նշենք, որ զոհվածների հարազատները հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ 37 ծնողի ոստիկաններն ուժով հեռացրին տարածքից և ոստիկանության տարբեր բաժիններ տարան։ Ծնողներից որոշները, որոնք ազատ են արձակվել, կրկին Եռաբլուր են եկել։Զոհված զինծառայողներից Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ասաց, որ իրենց ոստիկանություն են տարել` պատճառաբանելով, թե չեն ենթարկվել ոստիկանների պահանջին։«Ոստիկաններն ասում են` մեր պահանջին չեն ենթարկվել, տարածքը չեն ազատել` ինչի ձեր տո՞ւն եմ մտել ես։ Լավ, տղամարդկանց տարաք–տարաք, բա որդեկորույս մայրերին ինչո՞ւ եք տանում։ Եթե զոհվածի ծնողների հետ այսպես են վարվում, մտածում եմ` կարող է տղայիս արտաշիրիմում անեմ ու վերցնեմ, այս երկրից գնամ»,–ասաց Գալեյանը։Զոհվածներից մեկի մայրն էլ ասաց` ձեռքի վրա քերծվածքներն ունի, քանի որ չորս կողմից ոստիկանները բռնել էին իրեն և տարածքից հեռացնում էին։ Ծնողները նշում են, որ զայրացել են ինչպես ոստիկանների, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի պահվածքից։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48654422_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f2aaf173ee720f59f1bb01e97f75d169.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եռաբլուր պանթեոն, ոստիկան
եռաբլուր պանթեոն, ոստիկան
«Մտածում եմ` տղայիս արտաշիրիմում անեմ և գնամ երկրից». զոհվածների ծնողները զայրացել են
10:39 21.09.2022 (Թարմացված է: 11:31 21.09.2022) Զոհվածների ծնողները, որոնց ոստիկանները բերման էին ենթարկել, ժողովրդին կոչ են անում արթնանալ։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Մի կողմից Եռաբլուրն են մեծացնում4 և նոր փոսեր են ավելանում այնտեղ, մյուս կողմից պաշտոնյաները փորձում են իբրև թե «խոնարհվել»։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, որին ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Կենտրոնի բաժին։
Նշենք, որ զոհվածների հարազատները հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։
37 ծնողի ոստիկաններն ուժով հեռացրին տարածքից և ոստիկանության տարբեր բաժիններ տարան։ Ծնողներից որոշները, որոնք ազատ են արձակվել, կրկին Եռաբլուր են եկել։
«Մենք գիշերը Եռաբլուրում ենք անցկացրել, և առավոտյան ընդամենը նստած էինք այստեղ, երբ ոստիկանները եկան։ Մի կնոջ դեմ 4 ոստիկան էին ուղարկել, որ մեզ բերման ենթարկեն։ Հասկանո՞ւմ եք` ուր ենք հասել, ոստիկանները քաշքշում էին մեզ, որ հեռացնեին տարածքից»,–ասաց տիկին Գայանեն` հավելելով, որ ժողովրդին արթնանալու կոչ է անում։
Զոհված զինծառայողներից Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ասաց, որ իրենց ոստիկանություն են տարել` պատճառաբանելով, թե չեն ենթարկվել ոստիկանների պահանջին։
«Ոստիկաններն ասում են` մեր պահանջին չեն ենթարկվել, տարածքը չեն ազատել` ինչի ձեր տո՞ւն եմ մտել ես։ Լավ, տղամարդկանց տարաք–տարաք, բա որդեկորույս մայրերին ինչո՞ւ եք տանում։ Եթե զոհվածի ծնողների հետ այսպես են վարվում, մտածում եմ` կարող է տղայիս արտաշիրիմում անեմ ու վերցնեմ, այս երկրից գնամ»,–ասաց Գալեյանը։
Զոհվածներից մեկի մայրն էլ ասաց` ձեռքի վրա քերծվածքներն ունի, քանի որ չորս կողմից ոստիկանները բռնել էին իրեն և տարածքից հեռացնում էին։ Ծնողները նշում են, որ զայրացել են ինչպես ոստիկանների, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի պահվածքից։