Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությանը. ԱՄՆ դեսպանի շնորհավորանքը
12:28 21.09.2022 (Թարմացված է: 12:32 21.09.2022)
© Photo : official site of MoD of RAՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին . Արխիվային լուսանկար
© Photo : official site of MoD of RA
Բաժանորդագրվել
Լին Թրեյսին նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա կատարած հարձակմանը` շնորհավորանքին զուգահեռ ցավակցելով հայ ժողովրդին` վերջին ցավալի կորուստների համար։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ԱՄՆ-ի, դեսպանության ու իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ:
«Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությանը, և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ես բարձր եմ գնահատում հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և նրա հանձնառությունը՝ կառուցելու ավելի լավ ապագա», ասված է դեսպանի ուղերձում:
2/2 The United States is committed to Armenia’s sovereignty, and we will continue to work towards peace for the South Caucasus region. I commend the strength and resiliency of the Armenian people and their commitment to building a better future.”
— US Embassy, Armenia (@usembarmenia) September 21, 2022
Ambassador Tracy
Լին Թրեյսին նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա կատարած հարձակմանը` շնորհավորանքին զուգահեռ ցավակցելով հայ ժողովրդին` վերջին ցավալի կորուստների համար։
«Այս շատ դժվար պահին ես ցավակցությունս եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումներից զոհվածների հարազատներին»,– ասված է ԱՄՆ դեսպանի ուղերձում։
🇦🇲🤝🇺🇸
— US Embassy, Armenia (@usembarmenia) September 21, 2022
1/2 “On behalf of the U.S. Embassy and the United States, please accept my best wishes for the people of Armenia on this solemn but important Independence Day.
In this very difficult time, I offer my condolences for the loss of life during last week’s attacks. pic.twitter.com/19Ch4GcXX4
Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին սեպտեմբերի 20-ին այցելել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Քրիստինե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ էր հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Այս տարի Անկախության տոնին նվիրված բոլոր տոնակատարությունները չեղարկվել են Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով։