00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել բարեկեցությանը. Գարեգին 2-րդ

© Sputnik / Aram NersesyanԳարեգին Երկրորդը Եռաբլուրում
Գարեգին Երկրորդը Եռաբլուրում - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2022
Գարեգին Երկրորդը Եռաբլուրում
Բաժանորդագրվել
Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ Գայանե վանքում կատարել է հանրապետական մաղթանքի արարողություն, այցելել Եռաբլուր։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Անկախությունից 31 տարիներ անց խռովված սրտով ենք դիմավորում ազգային ու պետական կարևորագույն մեր տոնը: Վշտացած և խռովված ենք մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական նկրտումների և չդադարող ոտնձգությունների պատճառով: Անկախության 31-րդ տարեդարձի առիթով հղած իր ուղերձում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարքը։
«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, գերեվարված ու անհայտ կորած հայորդիներ, հազարավոր տեղահանվածներ: Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի անկախության համար իրենց կյանքն ընծայած զինվորների խնկելի և լուսավոր հիշատակին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավոր մեր զավակներին»,- ասվում է ուղերձում։
Ամենայն հայոց կաթողիկոսը մտահոգություն է հայտնել նոր կորուստներով, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների անորոշությամբ և արձանագրվող հարկադրանքով, հայ-թուրքական երկխոսության հապճեպությամբ․ «Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը։ Հայրենիքը ազգի յուրաքանչյուր զավակինն է։ Եվ ամենքս պատասխանատու ենք հայրենիքի համար մեր արածի և բացթողումի, ձեռքբերումի և կորստի համար, պատասխանատու ենք Աստծո առջև, մեր սրբազան հողի, կորսված շեների ու սրբավայրերի առջև, պատասխանատու ենք հայրենիքին իրենց կյանքն ընծայած մեր նահատակների և ապագա սերունդների առջև»,- նշել է նա։
Գարեգին Բ–ն այսօր Սուրբ Գայանե վանքում նաև կատարել է հանրապետական մաղթանքի արարողություն, որից հետո միասնական աղոթք է բարձրացվել հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:
Նա նաև այցելել է Եռաբլուր ու ծաղիկներ խոնարել զոհված զինծառայողների շիրիմներին։
Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Այս տարի Անկախության տոնին նվիրված բոլոր տոնակատարությունները չեղարկվել են Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով։
Լրահոս
0