Հայաստանի համար ժողովրդավարական արժեքներն անսակարկելի են. Արարատ Միրզոյան
© Photo : official site of MFA of RA ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը
© Photo : official site of MFA of RA
Բաժանորդագրվել
Նա կոչ է արել միջազգային հանրությանը սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 20-ին, Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը, որին մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, մասնավոր խոշոր ընկերությունների և հիմնադրամների տնօրեններ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
© Photo : official site of MFA of RA ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը
© Photo : official site of MFA of RA
Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիների ընթացքում հայ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունների միջոցով երկու անգամ իր քվեն է տվել հանուն ժողովրդավարության:
ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել է, որ Հայաստանում լայն թափով իրականացվում են ժողովրդավարական բարեփոխումներ ու ընդգծել է, որ ամենատարբեր միջազգային հեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանը շարունակաբար բարելավում է իր դիրքերը ժողովրդավարության, տնտեսական ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչներում:
© Photo : official site of MFA of RA ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը
© Photo : official site of MFA of RA
Նա հավելել է, որ Հայաստանի համար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքներն անսակարկելի են և կոչ արել միջազգային հանրությանը սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան։