https://arm.sputniknews.ru/20220921/erevanum-uzhgin-qamu-hetevanqvov-mvot-50-hastabun-tsar-e-ynkel-48708589.html
Երևանում ուժգին քամու հետևանքով մոտ 50 հաստաբուն ծառ է ընկել
Երևանում ուժգին քամու հետևանքով մոտ 50 հաստաբուն ծառ է ընկել
Sputnik Արմենիա
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի մասնագետները հատուկ տեխնիկայի միջոցով հեռացնում են տապալված ծառերը։ 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T20:47+0400
2022-09-21T20:47+0400
2022-09-21T20:50+0400
քամի
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
երևան
չարենցավան
ծառ
տանիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48707987_0:218:940:747_1920x0_80_0_0_915ccb185da0e0bc6b6cb6ff689a9c74.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Երևանի տարբեր վարչական շրջաններում ուժեղ քամու հետևանքով մոտ 50 հաստաբուն ծառ է ընկել։ Տեղեկությունը հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը։Նշվում է, որ դուրս է բերվել անհրաժեշտ թվով տեխնիկա։ Կազմակերպության մասնագետները տարբեր հասցեներում կատարում են տապալված ծառերի հեռացման, տեղափոխման աշխատանքներ։Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ քամու պատճառով ժամը 16։00-ից սկսած ահազանգեր եղել են ոչ միայն Երևանի վարչական շրջաններից, այլև Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից։ Այնտեղ վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել ծառեր։ Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ։
երևան
չարենցավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48707987_0:83:941:788_1920x0_80_0_0_fb83a3c487b9d9378017d67d1dff5bf5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քամի, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), երևան, չարենցավան, ծառ, տանիք
քամի, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), երևան, չարենցավան, ծառ, տանիք
Երևանում ուժգին քամու հետևանքով մոտ 50 հաստաբուն ծառ է ընկել
20:47 21.09.2022 (Թարմացված է: 20:50 21.09.2022) «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի մասնագետները հատուկ տեխնիկայի միջոցով հեռացնում են տապալված ծառերը։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Երևանի տարբեր վարչական շրջաններում ուժեղ քամու հետևանքով մոտ 50 հաստաբուն ծառ է ընկել։ Տեղեկությունը հայտնում է
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը։
«Ընկած հաստաբուն ծառերը որոշ հատվածներում խոչընդոտել են երթևեկությունն ու ստեղծել վթարային իրավիճակ։ Համաքաղաքացիներից և ԱԻՆ–ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դուրս է բերվել անհրաժեշտ թվով տեխնիկա։ Կազմակերպության մասնագետները տարբեր հասցեներում կատարում են տապալված ծառերի հեռացման, տեղափոխման աշխատանքներ։
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ քամու պատճառով ժամը 16։00-ից սկսած ահազանգեր եղել են ոչ միայն Երևանի վարչական շրջաններից, այլև Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից։
Այնտեղ վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել ծառեր։ Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ։