https://arm.sputniknews.ru/20220921/avtvovtar-lvoru-marzum-ka-1-zoh-5-viravor-48689599.html
Ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
Ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
Sputnik Արմենիա
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և մահացածի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T15:10+0400
2022-09-21T15:10+0400
2022-09-21T16:01+0400
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
վթար, պատահար, սպանություն, գողություն
ավտովթար
լոռի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48684029_0:31:1080:639_1920x0_80_0_0_77a1fc11ac7bb69c3048cb113ac16181.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, որի հետևանքով կա մեկ զոհ, 5 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 08։38-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքից դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ավտովթար Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին. կա զոհ և վիրավորՊարզվել է, որ Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Օ., ծնված 1949 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 40 մ․), ուղևոր Գ․ Շ․-ն (ծնված 1960 թ.) մահացել է։Փրկարարները վարորդին և ուղևորներ՝ Վ․ Շ․-ին (ծնված 1957 թ․), Ա․ Դ․-ին (ծնված 1966 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1988 թ․) և Հ․ Ա․-ին (ծնված 1967 թ․) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել։
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48684029_60:0:1021:721_1920x0_80_0_0_f5d452e819172a56f6463bfab09d4cee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, պատահար, սպանություն, գողություն, ավտովթար, լոռի
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, պատահար, սպանություն, գողություն, ավտովթար, լոռի
Ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
15:10 21.09.2022 (Թարմացված է: 16:01 21.09.2022) Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և մահացածի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, որի հետևանքով կա մեկ զոհ, 5 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է
ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 08։38-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքից դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Օ., ծնված 1949 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 40 մ․), ուղևոր Գ․ Շ․-ն (ծնված 1960 թ.) մահացել է։
Փրկարարները վարորդին և ուղևորներ՝ Վ․ Շ․-ին (ծնված 1957 թ․), Ա․ Դ․-ին (ծնված 1966 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1988 թ․) և Հ․ Ա․-ին (ծնված 1967 թ․) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել։