https://arm.sputniknews.ru/20220921/amn-n-ajsuhet-evs-kajakci-haj-zhvoghvovrdi-inqnishkhanutjann-u-anvtangutjany-blinken-48657320.html
ԱՄՆ-ն այսուհետ ևս կաջակցի հայ ժողովրդի ինքնիշխանությանն ու անվտանգությանը. Բլինկեն
ԱՄՆ-ն այսուհետ ևս կաջակցի հայ ժողովրդի ինքնիշխանությանն ու անվտանգությանը. Բլինկեն
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին: 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T10:26+0400
2022-09-21T10:26+0400
2022-09-21T10:57+0400
էնթոնի բլինկեն
ամն
հայաստան
անկախության օր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/16/37835916_0:66:3073:1794_1920x0_80_0_0_a6e6c844739e1b61a399b1fc60ec64b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Այս մասին Հայաստանի անկախության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։Պետքարտուղարն ավելացրել է, որ գնահատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում ավելի մեծ կայունություն ապահովելու ջանքերին: Բլինկենը ԱՄՆ-ի անունից ցավակցություն է հայտնել «վերջին հարձակումների» հետևանքով զոհերի կապակցությամբ, վստահեցնելով, որ Վաշինգտոնը նախկինի պես վճռական է աշխատել Հայաստանի և այլ կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար:«Մենք մեր երկկողմ հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա զարգացում ենք ակնկալում։ Հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում և խաղաղություն գալիք տարում», - նշել է պետքարտուղարը։ Բլինկենը խոսել է Ալիևի հետ, նրան կոչ արել դադարեցնել մարտական գործողությունները. ՊետդեպՆշենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։Այս տարի Անկախության տոնին նվիրված բոլոր տոնակատարությունները չեղարկվել են Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/16/37835916_153:0:2884:2048_1920x0_80_0_0_37d7d1856b739685406f6b57afd2794f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էնթոնի բլինկեն, ամն, հայաստան, անկախության օր
էնթոնի բլինկեն, ամն, հայաստան, անկախության օր
ԱՄՆ-ն այսուհետ ևս կաջակցի հայ ժողովրդի ինքնիշխանությանն ու անվտանգությանը. Բլինկեն
10:26 21.09.2022 (Թարմացված է: 10:57 21.09.2022) ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Այս մասին Հայաստանի անկախության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Այն պահից ի վեր, երբ ավելի քան 30 տարի առաջ Հայաստանը հռչակեց իր անկախությունը, մենք տեսնում ենք ձեր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների զարգացմանը և ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, տնտեսությանը և արդարադատության ոլորտին: Մենք հպարտանում ենք այդ ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությամբ, դա հաստատում է, որ մենք ընդհանուր արժեքներ ունենք։ Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը», - ասել է Բլինկենը։
Պետքարտուղարն ավելացրել է, որ գնահատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում ավելի մեծ կայունություն ապահովելու ջանքերին: Բլինկենը ԱՄՆ-ի անունից ցավակցություն է հայտնել «վերջին հարձակումների» հետևանքով զոհերի կապակցությամբ, վստահեցնելով, որ Վաշինգտոնը նախկինի պես վճռական է աշխատել Հայաստանի և այլ կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար:
«Մենք մեր երկկողմ հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա զարգացում ենք ակնկալում։ Հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում և խաղաղություն գալիք տարում», - նշել է պետքարտուղարը։
Նշենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Այս տարի Անկախության տոնին նվիրված բոլոր տոնակատարությունները չեղարկվել են Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով։