00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այնտեղ քաղաքացիներ չպետք է լինեին. փոխնախարարը` «Սուրմալուում» տեղի ունեցած փլուզման մասին

© Sputnik / Andranik Ghazaryan«Սուրմալու» առևտրի կենտրոն
«Սուրմալու» առևտրի կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոն
Բաժանորդագրվել
Արտյուշ Գրիգորյանի խոսքով` սեյսմիկ ծառայությունը հաշվարկել էր, թե ինչ տարածք կարող էր փլատակների տակ հայտնվել փլուզման դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որտեղ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո շենքերը վթարային վիճակում էին, պետք է անվտանգության գոտի ստեղծվեր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անվտանգության գոտի ստեղծելու համար ԱԻՆ տեխնիկական ծառայության կողմից կազմվել է համապատասխան տեղեկանք–եզրակացություն, որն ուղարկվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե, Երևանի քաղաքապետարան, քննչական կոմիտե ու ոստիկանություն։ Փաստաթղթով նշվել է, թե առևտրի կենտրոնի որ հատվածներում է առաջարկվում պահպանել 14 մ հեռավորություն։
«Այդ տարածքում պետք է արգելվեր մարդկանց մուտքն ու ելքը, այնտեղ չպետք է քաղաքացիներ գտնվեին, տրանսպորտային միջոցներ լինեին։ Այնտեղ որևէ գործունեություն չպետք է ծավալվեր։ Սեյսմիկ ծառայությունը հաշվարկել էր, թե փլուզվելու դեպքում մոտավորապես ինչ տարածք կարող էր փլատակների տակ հայտնվել։ Տեսանյութերում երևում է, որ այդ տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները մոտ 3-4 մ հեռավորության վրա են կայանված փլուզված պատից»,– ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` հիմնական մասնաշենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շենքերն ու շինությունները վերականգնման և վերակառուցման ենթակա չեն։ Ըստ Գրիգորյանի` անվտանգության տեսանկյունից դրանք պետք է ապամոնտաժվեին, ինչը կարելի է իրականացնել նաև պայթեցման եղանակով։
Պատասխանելով հարցին, թե ինչ ժամկետներում պետք է այդ անվտանգության գոտի ստեղծելու աշխատանքները տարվեին, նա ընդգծեց` գործընթաց էր անհրաժեշտ, քանի որ կենտրոնը մասնավոր սեփականություն է։
«Տնտեսվարող սուբյեկտի հետ պետք է համապատասխան աշխատանքներ տարվեին, որոշում կայացվեր շենքի ապամոնտաժման վերաբերյալ։ Ինչպես շինարարությունն է տեղի ունենում նախագծով, այնպես էլ ապամոնտաժումը։ Չի բացառվում, որ գործընթաց նախաձեռնված լինի մասնավոր ընկերության ներկայացուցչի հետ։ Ներկա պահին ես տեղեկություն չունեմ` գործընթաց սկսվել է, թե ոչ»,– նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 17։45-ի սահմանում, քամու պատճառով մասնակի փլուզվել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքը, որը օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո վթարային է դարձել։
Լրահոս
0