https://arm.sputniknews.ru/20220920/vrastany-krkin-patrast-e-hartak-darnal-erevani-ev-baqvi-banakcutjunneri-hamar-ag-nakharar-48596954.html
Վրաստանը կրկին պատրաստ է հարթակ դառնալ Երևանի և Բաքվի բանակցությունների համար. ԱԳ նախարար
Վրաստանը կրկին պատրաստ է հարթակ դառնալ Երևանի և Բաքվի բանակցությունների համար. ԱԳ նախարար
Sputnik Արմենիա
Իլյա Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը ոչ մի նախապայման չունի այդ առաջարկի համատեքստում։ 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T12:02+0400
2022-09-20T12:02+0400
2022-09-23T13:22+0400
վրաստանի հանրապետություն
հայաստան
ադրբեջան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41515099_0:0:1600:901_1920x0_80_0_0_38c0f63702b6c78260054ff84285c7a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանն առաջվա պես պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել Է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։Նա հավելել է, որ Վրաստանն այդ կապակցությամբ ոչ մի նախապայման չունի. Թբիլիսիի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է ։Դարչիաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանի ջանքերի շնորհիվ 2021թ. հունիսին Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 15 զինծառայողի, իսկ Երևանը Բաքու ուղարկեց ականապատ դաշտերի քարտեզները: Վրաստանի միջնորդության ևս մեկ օրինակ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացած հանդիպումը։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41515099_201:0:1566:1024_1920x0_80_0_0_3a20426dc4990860981f5757a64106c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հայաստան, ադրբեջան, բանակցություն
վրաստանի հանրապետություն, հայաստան, ադրբեջան, բանակցություն
Վրաստանը կրկին պատրաստ է հարթակ դառնալ Երևանի և Բաքվի բանակցությունների համար. ԱԳ նախարար
12:02 20.09.2022 (Թարմացված է: 13:22 23.09.2022) Իլյա Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը ոչ մի նախապայման չունի այդ առաջարկի համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանն առաջվա պես պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել Է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Վրաստանը միշտ է պատրաստ եղել մեր հարավային հարևաններին առաջարկել, որ մեր երկրում երկխոսություն սկսեն խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Այս առումով մեր երկրի առաջարկը կրկին ուժի մեջ է։ Եթե պետք լինի, որ մեր երկիրը գործընթացում ներգրավվի որպես միջնորդ, մենք միշտ պատրաստ ենք», - նշել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա հավելել է, որ Վրաստանն այդ կապակցությամբ ոչ մի նախապայման չունի. Թբիլիսիի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է ։
Դարչիաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանի ջանքերի շնորհիվ 2021թ. հունիսին Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 15 զինծառայողի, իսկ Երևանը Բաքու ուղարկեց ականապատ դաշտերի քարտեզները: Վրաստանի միջնորդության ևս մեկ օրինակ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացած հանդիպումը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: