00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքեր են մեղավոր Փելոսիի տապալված ասուլիսի և Լոնդոնում ՀՀ նախագահի արարքի համար

© Sputnik / Asatur YesayantsՆենսի Փելոսիի ասուլիսը
Նենսի Փելոսիի ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
Նենսի Փելոսիի ասուլիսը
Բաժանորդագրվել
Անցած շաբաթ տեղի ունեցան մի շարք միջադեպեր, որոնք ստիպեցին ՀՀ քաղաքացիներին «իսպանական ամոթ» ապրել։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լոնդոնում Եղիսաբեթ Երկրորդ թագուհու վերջին հրաժեշտի արարողության ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ոչ կոռեկտ պահվածքի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ճեպազրույցի ժամանակ թարգմանչի աշխատանքը ձախողելու պատասխանատվությունը կրում է պետական արարողակարգի ծառայությունը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով վերոհիշյալ իրադարձությունների մասին, նման կարծիք հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Նուբար Չալիմյանը։
Ավելի վաղ բրիտանական Daily Mail պարբերականն ու մի շարք այլ լրատվամիջոցներ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին խիստ քննադատության էին ենթարկել այն բանի համար, որ նա լուսանկարվել էր թագուհու դագաղի մոտ՝ խախտելով թագուհուն հրապարակային հրաժեշտ տալու սահմանված կանոնները: Գրում էին, որ նա նաև բարձրաձայն խոսել էր իր օգնականների հետ և ժպտացել։
Չալիմյանն ընդգծեց, որ Մեծ Բրիտանիայում շատ հարգալից են վերաբերվում ավանդույթներին, սգո միջոցառումների համար էթիկետի մի շարք կանոններ են նախատեսված: Նախագահին ուղեկցող արարողակարգի աշխատակիցը պարտավոր էր նախապես հստակեցնել արարողության բոլոր մանրամասները բրիտանական կողմի հետ, իսկ հետո հրահանգավորել՝ առաջին հերթին նշելով, թե ինչ չի կարելի անել ոչ մի դեպքում:
«Վստահ եմ, որ բրիտանական կողմն արարողակարգային ծառայության աշխատակցին զգուշացրել է լուսանկարվելու արգելքի մասին։ Կարևոր է հիշել, որ ի տարբերություն արձանագրության, էթիկետը պարտադիր ուժ չունի, բայց դրա չպահպանումը կարող է լրջորեն վնասել երկրի իմիջին և փոխհարաբերություններին», - ասաց նա։
Միևնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ ընդունող կողմն ավելի ցավոտ է տանում արարողակարգային ձախողումները, սակայն դա չի նշանակում, որ կանոնները կարելի է անտեսել։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ-ում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ճեպազրույցի ժամանակ գրանցված միջադեպին, մեր զրուցակցի կարծիքով, այստեղ էլ ամբողջ մեղքը պետական արարողակարգի ծառայությանն է։
Նրա խոսքով՝ շատ թարգմանիչներ են իրենց կարիերան կորցրել ոչ կոռեկտ թարգմանության համար, սակայն տվյալ դեպքում նաև տեխնիկական թերություններ կային։ Սկզբում խնդիրներ են առաջացել ականջակալների հետ, Փելոսին չէր լսում թարգմանչուհուն։ Մի քանի անհաջող փորձերից հետո թարգմանչին բեմ բարձրացրին։ Նա շփոթվեց ու սկսեց սխալը սխալի հետևից անել․վատ էր կատարում թարգմանությունը, չէր հիշում տեղեկության ամբողջ ծավալը: Չկարողանալով կառավարել իր նյարդերը` նա ի վերջո պարզապես ընդհատեց, իսկ հետո նրբորեն հեռացրեց Փելոսիին ամբիոնից՝ զբաղեցնելով նրա տեղը խոսափողի առջև:
«Նման մակարդակի հանդիպումներից առաջ պետք է մանրակրկիտ տեխնիկական ու կադրային նախապատրաստություն իրականացնել։ Քաղաքական միջոցառումները պահանջում են, որ արարողակարգային ծառայությունը հաշվի առնի բոլոր նրբությունները, մշակի թարգմանությունների մի քանի տարբերակ, թարգմանիչների մի քանի թեկնածու ունենա, ընդ որում՝ ինչպես սինխրոնիստների, այնպես էլ սովորական թարգմանիչների», - ասաց Չալամյանը։
Բացի այդ, Փելոսիի հետ պետք է քննարկեին դետալները, որ թարգմանիչը կարողանա որոշակի քանակությամբ տեղեկատվություն հիշել և թարգմանել։ Տեխնիկական խնդիրների դեպքում, թարգմանչուհուն պետք է նոթատետր, գրիչ ու առանձին խոսափող տրամադրեին։
«Քիչ չեն դեպքերը, երբ նման մակարդակի հանդիպումների ժամանակ երկու թարգմանիչ են աշխատում՝ հյուրի և հյուրընկալողի կողմից։ Կարող են լինել միաժամանակ սինխրոն թարգմանություններ և նախապես պատրաստված տեքստերի ընթերցումներ։ Ամեն դեպքում կարևոր է հենց թարգմանության որակը. եթե այն չի տուժել, ապա թարգմանչուհուն այս անգամ կարելի է ներել, ոչ թե քննադատել ու «ասֆալտին փռել»», - նշեց նա։
Մեր կողմից ավելացնենք, որ թարգմանչուհին իսկապես իրեն միշտ դրսևորել է որպես բարձրակարգ պրոֆեսիոնալ և շատ քաղաքավարի մարդ։ Ըստ ամենայնի՝ նա հսկայական պատասխանատվության ֆոնին պարզապես չի հաղթահարել հուզմունքը։
Լրահոս
0