https://arm.sputniknews.ru/20220920/qutajisum-bank-gravats-tghamardy-dzerbakalvel-e-patandnern-azat-en-ardzakvel-48641154.html
Քութայիսում բանկ գրաված տղամարդը ձերբակալվել է, պատանդներն ազատ են արձակվել
Քութայիսում բանկ գրաված տղամարդը ձերբակալվել է, պատանդներն ազատ են արձակվել
Sputnik Արմենիա
Պատանդներին ոստիկանական մեքենաներով դուրս են բերել շենքից։ 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T21:40+0400
2022-09-20T21:40+0400
2022-09-20T21:49+0400
վրաստանի հանրապետություն
բանկ
ավազակային հարձակում
ոստիկան
պատանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48600983_0:0:1400:789_1920x0_80_0_0_3a992f619ef4b435a178b17539366863.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Քութայիսում Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա հարձակված զինված տղամարդը ձերբակալվել է, բոլոր 12 պատանդներն ազատ են արձակվել։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում են վրացական ԶԼՄ–ները։Հայտնել ենք, որ այսօր ժամը 11:30-ին կամուֆլյաժով և դեմքը քողարկած կողոպտիչը ներխուժել էր Վրաստանի բանկի մասնաճյուղ։Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ «հատուկ գործողությունն ավարտված է, մեկ անձ բերման է ենթարկվել»։Ավելի վաղ հայտնել էինք, որ գրավված շենքում 12 պատանդ կար։ Տղամարդը պահանջել էր 2 միլիոն դոլար, ուղղաթիռ, ռադիոկապ և Ռուսաստանի դրոշ։Քութայիսում բանկ գրաված տղամարդը պատանդին կապել է իրեն. տեսանյութ
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48600983_197:0:1400:902_1920x0_80_0_0_c07abe56d5a922435d5d93f05daa0634.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, բանկ, ավազակային հարձակում, ոստիկան, պատանդ
վրաստանի հանրապետություն, բանկ, ավազակային հարձակում, ոստիկան, պատանդ
Քութայիսում բանկ գրաված տղամարդը ձերբակալվել է, պատանդներն ազատ են արձակվել
21:40 20.09.2022 (Թարմացված է: 21:49 20.09.2022) Պատանդներին ոստիկանական մեքենաներով դուրս են բերել շենքից։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Քութայիսում Վրաստանի բանկի մասնաճյուղի վրա հարձակված զինված տղամարդը ձերբակալվել է, բոլոր 12 պատանդներն ազատ են արձակվել։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում են վրացական ԶԼՄ–ները։
Հայտնել ենք, որ այսօր ժամը 11:30-ին կամուֆլյաժով և դեմքը քողարկած կողոպտիչը ներխուժել էր Վրաստանի բանկի մասնաճյուղ։
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ «հատուկ գործողությունն ավարտված է, մեկ անձ բերման է ենթարկվել»։
«Հարձակվողը կալանավորվել է։ Պատանդներին ազատ են արձակել և ոստիկանական մեքենաներով դուրս բերել շենքից։ Հատուկ գործողությունն ավարտվել է։ Շրջակայքում վերականգնվել է երթևեկությունը»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գրավված շենքում 12 պատանդ կար։ Տղամարդը պահանջել էր 2 միլիոն դոլար, ուղղաթիռ, ռադիոկապ և Ռուսաստանի դրոշ։