https://arm.sputniknews.ru/20220920/qristine-grigvorjany-amn-despanin-nerkajacrel-e-adrbejani-agresiaji-hetevanqnery-48623885.html
Քրիստինե Գրիգորյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Քրիստինե Գրիգորյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Sputnik Արմենիա
Քրիստինե Գրիգորյանը Լին Թրեյսիի հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծել է, որ չափազանց կարևոր է, որ միջազգային գործընկերները տեղում ծանոթանան Ադրբեջանի ագրեսիայի... 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T16:30+0400
2022-09-20T16:30+0400
2022-09-20T16:31+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հհ միպ
քրիստինե գրիգորյան
հայաստան
ամն
լին թրեյսի
դեսպան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48621358_0:0:1281:721_1920x0_80_0_0_ab5073dc3379ab53ef6dfe25cca02df9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։Քրիստինե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործություններին` շեշտելով, որ Ադրբեջանը հայատյացության համակարգային քաղաքականության է վարում։Գրիգորյանն ԱՄՆ դեսպանին է փոխանցել սեպտեմբերի 16-ի ՄԻՊ արտահերթ զեկույցի տպագրված տարբերակը, որում վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում և դրա արդյունքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերը։ԱՄՆ դեսպանը կարևորել է, որ հարձակման առաջին իսկ օրերին ՄԻՊ-ը տեղեկություններ է տրամադրել գործընկերներին և պատշաճ ջանք ներդրել հավաքագրված տվյալների ստուգման ուղղությամբ։Գրիգորյանը նաև ներկայացրել է սեպտեմբերի 17-ին ՄԻՊ փաստահավաք թիմերի կողմից Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի՝ հարձակումից տուժած համայնքներ կատարած այցերի հետևությունները։ՄԻՊ-ը ևս մեկ անգամ ընդգծել է, որ չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները տեղում ծանոթանան իրավիճակին, զրուցեն մարդկանց հետ ու պատկերացում կազմեն ադրբեջանական զինված հարձակման մարդկային ու հոգեբանական հետևանքների մասին։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48621358_0:0:1137:853_1920x0_80_0_0_aabaf27f7ba408a0a4d15510ce6777f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, քրիստինե գրիգորյան, հայաստան, ամն, լին թրեյսի, դեսպան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, պատերազմ
հհ միպ, քրիստինե գրիգորյան, հայաստան, ամն, լին թրեյսի, դեսպան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, պատերազմ
Քրիստինե Գրիգորյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
16:30 20.09.2022 (Թարմացված է: 16:31 20.09.2022) Քրիստինե Գրիգորյանը Լին Թրեյսիի հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծել է, որ չափազանց կարևոր է, որ միջազգային գործընկերները տեղում ծանոթանան Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Քրիստինե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։
Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործություններին` շեշտելով, որ Ադրբեջանը հայատյացության համակարգային քաղաքականության է վարում։
Գրիգորյանն ԱՄՆ դեսպանին է փոխանցել սեպտեմբերի 16-ի ՄԻՊ արտահերթ զեկույցի տպագրված տարբերակը, որում վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում և դրա արդյունքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերը։
ԱՄՆ դեսպանը կարևորել է, որ հարձակման առաջին իսկ օրերին ՄԻՊ-ը տեղեկություններ է տրամադրել գործընկերներին և պատշաճ ջանք ներդրել հավաքագրված տվյալների ստուգման ուղղությամբ։
Գրիգորյանը նաև ներկայացրել է սեպտեմբերի 17-ին ՄԻՊ փաստահավաք թիմերի կողմից Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի՝ հարձակումից տուժած համայնքներ կատարած այցերի հետևությունները։
ՄԻՊ-ը ևս մեկ անգամ ընդգծել է, որ չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները տեղում ծանոթանան իրավիճակին, զրուցեն մարդկանց հետ ու պատկերացում կազմեն ադրբեջանական զինված հարձակման մարդկային ու հոգեբանական հետևանքների մասին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: