https://arm.sputniknews.ru/20220920/pashinjany-handipel-e-artakhvorhrdaranakan-qaghaqakan-uzheri-ghekavarnerin-48615750.html
Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարությունում պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ։ 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T15:29+0400
2022-09-20T15:29+0400
2022-09-20T15:36+0400
նիկոլ փաշինյան
քաղաքականություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48615592_0:84:1600:984_1920x0_80_0_0_f655664bb2f442709126356edbb405f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։Նշենք, որ օրեր առաջ Հայաստանի Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում էր, որ դադարեցնում է մասնակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին, «քանի որ այդ հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը»։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարությունում պարբերաբար հանդիպումներ է տեղի ունենում արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ։Նման վերջին հանդիպումը կայացել է ս.թ. օգոստոսի 27-ին։ Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանն այդ հանդիպմանը ներկա չի եղել։Օգոստոսյան հանդիպմանը չեն մասնակցել նաև նախորդ հանդիպումներին մասնակցած Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48615592_90:0:1511:1066_1920x0_80_0_0_55b053992f277e293e84bbb8166fb5d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, քաղաքականություն
նիկոլ փաշինյան, քաղաքականություն
Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
15:29 20.09.2022 (Թարմացված է: 15:36 20.09.2022) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարությունում պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին,
հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
Նշենք, որ օրեր առաջ Հայաստանի Պահպանողական կուսակցությունը
հայտարարություն է տարածել, որում հայտնում էր, որ դադարեցնում է մասնակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին, «քանի որ այդ հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարությունում պարբերաբար հանդիպումներ է տեղի ունենում արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ։
Նման վերջին հանդիպումը կայացել է ս.թ. օգոստոսի 27-ին։ Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանն այդ հանդիպմանը ներկա չի եղել։
Օգոստոսյան հանդիպմանը չեն մասնակցել նաև նախորդ հանդիպումներին մասնակցած Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։