https://arm.sputniknews.ru/20220920/magate-i-glkhavvor-tnoreny-hajastan-kajceli-48602768.html
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Հայաստան կայցելի
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Հայաստան կայցելի
Sputnik Արմենիա
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Հայաստան կժամանի աշխատանքային այցով։ 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T13:06+0400
2022-09-20T13:06+0400
2022-09-20T13:16+0400
հայաստան
մագատէ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/01/40466140_0:0:1600:901_1920x0_80_0_0_f1a0d52ea8005c89d701aef10efb47fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-5-ը Հայաստանում կլինի։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am հարթակում։Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում։Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանն էլ պետք է ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր հատկացնի։Պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/01/40466140_96:0:1593:1123_1920x0_80_0_0_2f87d1251b4e0fca6805ceb6ed46ae61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մագատէ, նիկոլ փաշինյան
հայաստան, մագատէ, նիկոլ փաշինյան
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Հայաստան կայցելի
13:06 20.09.2022 (Թարմացված է: 13:16 20.09.2022) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Հայաստան կժամանի աշխատանքային այցով։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-5-ը Հայաստանում կլինի։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության
e-gov.am հարթակում։
Գրոսսիի գլխավորած պատվիրակության այցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ ՀՀ–ում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի, պատվիրակության անդամներին ապահովել սննդով, ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում։
Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանն էլ պետք է ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր հատկացնի։
Պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։