00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջերմուկի ճոպանուղուն հաստատ թիրախային են հարվածել. տնօրեն

© Sputnik / Nelli DanielyanՋերմուկի ճոպանուղին
Ջերմուկի ճոպանուղին - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
Ջերմուկի ճոպանուղին
Բաժանորդագրվել
Ջերմուկի ճոպանուղու տնօրենի խոսքով` թշնամին վտանգ է տեսել այստեղ, քանի որ ճոպանուղու գագաթից երևում է այն տարածքը, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են և այս պահին գտնվում են։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի վրա ադրբեջանական ուժերի առաջին հարվածը եղել է ճոպանուղուն: Դրանից հետո միայն հարվածել են զորամասին, զորամասի պահեստներին և քաղաքի մերձակա բոլոր տարածքներին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Ջերմուկի համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը:
«Գիշերը ժամը 12-ին փակել ենք ճոպանուղին, հենց շարժվել ենք, առաջին հարվածը եղել է: Աշխատողը մի կերպ փրկվել է: Իրեն ճանապարհել եմ, ես մնացել: Կոնկրետ ճոպանուղին հրետակոծվել է մեծ տրամաչափի ականանետերով: Ճոպանուղուն հաստատ թիրախային են հարվածել: Երևի մտածել են, որ սա ստրատեգիական, վտանգավոր կառույց է, որովհետև ճոպանուղու գագաթից երևում է այն տարածքը, որտեղ իրենք ներխուժել են այս պահին»,–ասել է նա։
Նա նշել է, որ Ջերմուկում թշնամին օգտագործել է գրադ, ականանետ, ԱԹՍ-ներ։
Թադևոսյանի խոսքով` առայժմ ոչ մեկին թույլ չեն տալիս բարձրանալ վերև, որովհետև չպայթած ականներ կան:
Նա կոնկրետ չի կարողացել նշել, թե ինչքան վնաս է պատճառվել ճոպանուղում։
«Առաջին ենթակայանը վնասված է: Եթե վերևում տրոսին և հենասյուներին վնաս հասած եղավ, ապա նվազագույնը մոտ 200 հազար դոլարի վնաս եղած կլինի: Ներքևի վնասները մոտ 50 հազար դոլարի կարգի են: Տա Աստված ամեն ինչ հանդարտվի, մենք էլի գործելու ենք»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ճոպանուղին կառուցվել է 2007 թվականին, բացումն արվել է 2008-ի հունվարի 1-ին։ Այստեղ տարեկան միջինը այցելում էր 25-35 հազար մարդ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Լրահոս
0