00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ընթացքում կփորձեն խոչընդոտներ հարուցել. փորձագետ

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ընթացքում կփորձեն խոչընդոտներ հարուցել
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի նախատեսված հայաստանյան այցին և հայկական երկրորդ ատոմակայանի կառուցման հեռանկարին։
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ընթացքում կփորձեն միջազգային տիրույթում խոչընդոտներ հարուցել` ուժգնացնելով ինֆոհոգեբանական ճնշումը, բայց Հայաստանը բավական ուժ ունի դիմակայելու այդ ճնշումներին։ Անկախ ամեն ինչից` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի այցը պետք է դիտարկել դրական լույսի ներքո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ Արա Մարջանյանը։
ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակության այցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը։
Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման արժեքը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար. Սանոսյան
«Պարոն Գրոսսին վերջերս բավական ակտիվ գործունեություն է ծավալում թե՛ բուն ՄԱԳԱՏԷ–ի աշխատանքների, թե՛ ուկրաինական զարգացումների համատեքստում՝ Զապորոժիեի ատոմակայանի խնդրի առնչությամբ։ Ընդհանուր առմամբ, օգտակար այց կլինի։ Հայաստանի համար ատոմային էներգետիկան հանդիսանում է ռազմավարական հեռանկար ապահովող ոլորտ։ Հայաստանը բավականին լուրջ ծրագրեր ունի՝ կապված թե՛ գործող ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, թե՛ նոր ատոմային բլոկի շինարարության հետ, ուստի պատեհ առիթ է կարևոր հարցերը քննարկել նաև պարոն Գրոսսիի ու նրա գլխավորած կազմակերպության հետ»,– նշեց փորձագետը։
Մարջանյանը հիշեցրեց, որ առնվազն մինչև 2026 թվականը երկարաձգվել է գործող ատոմակայանի աշխատանքը, ռեակտորի թրծումից հետո 2025-26 թվականներին անհրաժեշտ է լրացուցիչ զննումներ կատարել, և եթե դրանք ցույց տան, որ իրանի ամրությունը բավարարում է պահանջներին, ատոմակայանի աշխատանքը կարող է երկարաձգվել նաև 2026 թվականից հետո։
«Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից մեր կառավարությանն ուղղված կոչերին, որպեսզի փակվի ատոմակայանը, ապա պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայկական ԱԷԿ–ի փակումը ոչ այնքան միջազգային հանրության պահանջն է, որքան մեր կառավարության որոշումը։ ՀՀ կառավարությունը նախապես շատ հստակ հասկացել էր, որ վաղ թե ուշ աշխատող բլոկը պետք է փակվի, ուստի ձեռնամուխ է եղել փակումից հետո երկրում ատոմային գեներացիայի առկայությանը միտված աշխատանքներն ապահովելուն։ Խոսքը վերաբերում է փակման մեխանիզմներին»,– ասաց փորձագետը։
Մարջանյանի կարծիքով` «միջազգային հանրություն» ասվածը մի փոքր լղոզված եզրույթ է, քանի որ գոյություն ունի ԶԼՄ–ների դաշտը, որը վերջին 20 տարիներին հետևողական ինֆոհոգեբանական պատերազմ է մղում ՀՀ–ում ատոմակայանի գործունեության դեմ, և այդ գործում առաջամարտիկներն են Թուրքիան և Ադրբեջանը, ապա՝ արևելաեվրոպական մի շարք երկրներ։
Ըստ նրա` հոգեբանական ճնշումները կատարվում են ոչ մասնագիտական դաշտում, օգտագործվում է բացարձակ կեղծիք և սուտ, իսկ ինչ վերաբերում է պաշտոնական դիրքորոշումներին, ապա այստեղ ամենամտահոգիչն այն է, որ Հայաստանի, Եվրամիության ու «Եվրոատոմ» կազմակերպության միջև կնքված եռակողմ պայմանագրում կա մի դրույթ, ըստ որի` Հայկական ԱԷԿ–ը պետք է փակվի, ինչը համընկնեւոմ է մեր կառավարության դիրքորոշման հետ, բայց կա նաև հստակեցնող դրույթ, որի համաձայն` փակումը պետք է իրականացնել միայն համարժեք հզորությունների առկայության դեպքում։
Թուրքիայում վարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով
Նշենք, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ավելի վաղ հայտարարել է, որ 2025-2026 թթ. ծրագրվում է սկսել նոր ԱԷԿ-ի կառուցումը։
Նախապես դիտարկվում էին ինչպես խոշոր, այնպես էլ միջին հզորությամբ մեկ կամ մի քանի կայանի (300-600 ՄՎտ) կամ նույնիսկ էներգաբլոկների (50-150 ՄՎտ) կառուցման տարբերակներ։ Առայժմ ընտրությունը կատարվել է հօգուտ խոշոր կայանի։
Լրահոս
0