00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բնակելի թաղամասերի մեծ մասում ապաստարաններ ուղղակի չկան. փրկարար ծառայության գնդապետ

Շենքերի բնակիչները չգիտեն՝ անհրաժեշտության դեպքում ուր պետք է գնան, որ ապաստարանից օգտվեն․ Խանգելդյան
Բաժանորդագրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի նախկին պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է քաղպաշտպանության խնդիրներին և այդ համատեքստում մասնավորապես պատսպարանների բարեկարգման թեմային։
Այսօր կա ակնհայտ խնդիր. բազմաբնակարան շենքերի բնակիչները չգիտեն, թե անհրաժեշտության դեպքում ուր պետք է գնան և որ ապաստարաններից օգտվեն։ Բացի դրանից, շատ շենքերին կից ապաստարանների կենսունակությունն ապահովող ենթակառուցվածքներ գրեթե չեն կառուցվել կամ կիսակառույց են մնացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի նախկին պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից սեպտեմբերի 20-ին հայտնել են, որ հանրապետության ողջ տարածքում իրականացվում են պատսպարանների բարեկարգման ծրագրեր։ Հաղորդագրությունում նշվում է, որ որպես այդպիսին կարող են ծառայել նաև մետրոպոլիտենի կայարանները, գետնանցումները, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը։
«Քաղպաշտպանությունը բազմաոլորտ գործունեության հարթակ է, զուտ ապաստարանները ներկայացնում են եռաստիճան համակարգ, առաջինը ներառում է հատուկ նշանակության կարևորագույն օբյեկտների, ռազմավարական նշանակության օբյեկտների ապաստարաններն ու թաքստոցները, որոնք բավականին լավ վիճակում են և լիազոր մարմնի կողմից միշտ գտնվում են հսկողության ներքո»,– նշեց Խանգելդյանը։
Ըստ նրա` երկրորդ աստիճանը ներառում է միջին կարգի մեծաքանակ օբյեկտները, որտեղ խնդիրները բավականին շատ են, բայց դրանք միշտ եղել են ԱԻՆ-ի ուշադրության կենտրոնում. պարբերաբար իրականացվել են շրջայցեր, պատասխանատուներին մշտապես տրվել են ցուցումներ ու հրահանգներ ապաստարանների բարեկարգման ու պահպանման վերաբերյալ։
Իսկ երրորդ աստիճանն ընդգրկում է այն դաշտը, որտեղ խնդիրները հիմնականում առնչվում են խորհրդային շրջանի վերջին փուլում և հետխորհրդային շրջանում կառուցված բազմաբնակարան ու բազմահարկ շենքերին, որոնց կից ապաստարանների կենսունակությունն ապահովող ենթակառուցվածքներ գրեթե չեն կառուցվել կամ կիսակառույց են մնացել։
«Օբյեկտային համակարգերում, որտեղ պարտադիր անցկացվում են օդային կամ հրդեհային տագնապի վարժանքներ, բնակիչները դրանց վերաբերյալ տեղեկացվում են։ Ցավոք, հիմնական և խիտ բնակեցված որոշ թաղամասերում անհրաժեշտ քանակով տարհանման վարժանքներ, հատկապես ապաստարանի ներգրավմամբ, չեն իրականացվում, քանի որ մեծ մասում ապաստարաններ ուղղակի չկան, և մարդկանց տեղեկացվածության աստիճանը սահմանափակվում է նրանց հետաքրքրությունների շառավղով, այսինքն` եթե մարդուն հուզում է հարցը, ապա նա գտնում է իրազեկման աղբյուրներ, սակայն շատ դեպքերում թաքստոցների բացակայությունը բարդացնում է խնդիրը»,– ասաց Խանգելդյանը։
Հայաստանում քաղաքացիական ապաստարանները լրջագույն նորոգման կարիք ունեն․ փոխնախարար
Նրա խոսքով` առանձին հատվածներում, որոնք գտնվում են ԱԻՆ վարժանքների տիրույթում, բնակչությունը բավականին իրազակված է, մնացած տեղերում նման ակտիվություն չկա։ Իրավիճակը շտկելու համար բազմաթիվ մասնագետներ վերապատրատսվում են, իսկ վարժանքների թվաքանակն ավելանում է։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Լրահոս
0