00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Տելեգրամը» սովորաբար իր տիրույթի հրապարակումների բողոքարկումներին չի արձագանքում

«Տելեգրամը» սովորաբար իր տիրույթի հրապարակումների բողոքարկումներին չի արձագանքում
Բաժանորդագրվել
CiberHUB կազմակերպության համահիմնադիր Արթուր Պապյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկատվությանը, ըստ որի` ադրբեջանական տիրույթում ստեղծվել են հայերի խոշտանգված մարմինների լուսանկարների sticker-ներ։
«Տելեգրամը» սովորաբար իր տիրույթի հրապարակումների հետ կապված բողոքարկումներին չի արձագանքում, եղել են դեպքեր, երբ մենք դիմել ենք թվային անվտանգության խնդիրներով, իրավապաշտպանների ու ԶԼՄ–ների հարցերով, բողոքարկել ենք ու զեկույցներ ուղարկել, սակայն «Տելեգրամը» որևէ կերպ կամ չի արձագանքել, կամ արձագանքը եղել է բացարձակապես ոչ օգտակար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց CiberHUB կազմակերպության համահիմնադիր Արթուր Պապյանը։
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ «Տելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում չաթ բոթերի միջոցով ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների sticker-ներ։
Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. այս հարցով հայկական կողմը ՄԻԵԴ է դիմել
«Այս պահի դրությամբ Հայաստանում «Տելեգրամի» արգելափակումը գրեթե անհնար է առանց ՀՀ–ում աշխատող ստարտափերին վնաս տալու, իսկ բողոքարկելու արդյունավետ ճանապարհներ գոնե ես չգիտեմ։ Կարելի է, իհարկե, փորձել, բայց դա բավական բարդ է։ Ռուսաստանի տարածքում մեկ–երկու տարի առաջ փորձում էին արգելափակել «Տելեգրամը», ինչը ձախողվեց, որովհետև այդ սոցիալական ցանցն այնպես է կառուցված և այնպիսի սերվերների վրա է, որ դրանց արգելափակելու փորձերը կարող են առհասարակ հանգեցնել կարևոր այլ շատ ծառայությունների արգելափակմանը»,– ասաց Պապյանը։
Նրա կարծիքով` հայաստանյան մեդիա փորձագետների, անվտանգության մասնագետների ու լրատվամիջոցների գործը պետք է լինի առավելագույնս մեր հասարակությանը պաշտպանել ադրբեջանական վայրագություններից, չտարածել խոշտանգված մարմինների լուսանկարների sticker-ները, թույլ չտալ, որ դրանք ունենան նախատեսված բացասական ազդեցությունը, քանի որ դրանք ինֆորմացիոն պատերազմում հոգեբանական ճնշման գործիք են։
«Բայց պետք է զուգահեռաբար աշխատել նաև արգելափակման ուղղությամբ, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների հետ, որպեսզի տվյալ փաստը, որը բավականին դաժան դրսևորման ձև է, ներկայացվի միջազգային իրավապաշտպան կառույցներին»,– ասաց CiberHUB կազմակերպության համահիմնադիրը։
Պապյանի դիտարկմամբ` քանի որ «Տելեգրամ» սոցիալական ցանցում տարածվում են հայերի խոշտանգված մարմինների լուսանկարների sticker-ները, ապա դա մյուս կողմից ՀՀ իշխանություններին հնարավորություն է տվել դրանք ներկայացնել համապատասխան մարմիններին, գերիների հետ կապված կիրառել միջանկյալ միջոց, նույնականացնել նրանց, ինչը ստիպել է ադրբեջանական կողմին նույն տիրույթում քայլեր ձեռնարկել այդ նյութերը ջնջելու ուղղությամբ, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որ ադրբեջանցիները չհասնեն իրենց ուզածին
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
Սեպտեմբերի 19–ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ։
Լրահոս
0