https://arm.sputniknews.ru/20220919/rd-pn-n-ukrainajum-amn-i-razmakensabanakan-gvortsuneutjan-apacujcner-e-nerkajacrel-48570601.html
ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության ապացույցներ է ներկայացրել
ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության ապացույցներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Իգոր Կիրիլովի խոսքով՝ ԱՄՆ-ն ավելացնում է ռազմակենսաբանական ներուժն աշխարհաքաղաքական հակառակորդների սահմանների մոտ։ 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T18:12+0400
2022-09-19T18:12+0400
2022-09-19T18:12+0400
ուկրաինա
ռուսաստան
ամն
պատերազմ
կենսալաբորատորիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1b/42540489_0:0:1814:1020_1920x0_80_0_0_4631850cf3312d9228f64d405f1cb10e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ժնևում իրեղեն ապացույցներ է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ, պատվիրակություններից ոչ մեկի մոտ դրանց իսկության վերաբերյալ կասկած չի ծագել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 5-9-ը Ժնևում տեղի է ունեցել Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդակցություն՝ կապված ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից Կոնվենցիայի I և IV հոդվածների խախտման հետ. խորհրդակցությունը նախաձեռնել էր ռուսական կողմը:Գեներալի խոսքով՝ ԱՄՆ-ն ավելացնում է ռազմակենսաբանական ներուժն ուրիշի սահմանների մոտ` լաբորատորիաներ կառուցելով և հատկապես վտանգավոր միկրոօրգանիզմների շտամներ հավաքելով ու թաքնվելով Միջազգային համագործակցության և խաղաղ նպատակներով տեղեկատվության փոխանակման համագործակցության Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի X հոդվածի տակ:«Դա դրսևորվում է աշխարհաքաղաքական հակառակորդների սահմանների երկայնքով ռազմական լաբորատորիաների կառուցմամբ, հատուկ վտանգավոր միկրոօրգանիզմների շտամների հավաքմամբ, մարդկանց վրա թունավոր դեղանյութերի փորձարկումներով»,-հայտարարել է Կիրիլովը:Նա նշել է, որ Ուկրաինայի օրինակով երևում է, որ ամերիկյան գործունեության հայտարարված բնույթը միայն արտաքուստ է համապատասխանում միջազգային համագործակցության և խաղաղ նպատակներով տեղեկատվության փոխանակման ԿԹԶԿ-ի 10-րդ հոդվածին:Իգոր Կիրիլովը հայտարարել է նաև, որ Ժնևում ԱՄՆ-ի պատվիրակությունը ճանաչել է Ուկրաինայում անապահով քաղաքացիների և հոգեբուժական հիվանդանոցների բուժառուների վրա կենսաբանական հետազոտությունների անցկացումը:Այս հարցի քննարկման ժամանակ ամերիկյան պատվիրակությունը ճանաչել է նման փաստերը՝ նշելով, որ պաթոգեն կենսանյութերի նմուշների փոխանցումն ԱՄՆ-ին հաճախ չի եղել:Գեներալը նշել է նաև, որ Վաշինգտոնն ու Կիևը Ժնևում չեն պատասխանել Ուկրաինայում ռազմակենսաբանական գործունեության փաստաթղթերի անհետաձգելի ոչնչացման պատճառների մասին հարցին:Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տվյալներ էր ներկայացրել, որոնք ցույց էին տալիս, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի համար, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրին և գործ են ունեցել, մասնավորապես, ժանտախտի և սիբիրյան խոցի հարուցիչների հետ: Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնք աշխատել են Պենտագոնի շահերից ելնելով։ ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագիրը շարունակելու համար անհրաժեշտ ամեն ինչ Ուկրաինայից արդեն դուրս է բերվել ՌԴ հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 207-րդ օրը։
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1b/42540489_106:0:1546:1080_1920x0_80_0_0_7ff3df1ef0a6502abd4d5e9323f7b5a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, ամն, պատերազմ, կենսալաբորատորիա
ուկրաինա, ռուսաստան, ամն, պատերազմ, կենսալաբորատորիա
ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության ապացույցներ է ներկայացրել
Իգոր Կիրիլովի խոսքով՝ ԱՄՆ-ն ավելացնում է ռազմակենսաբանական ներուժն աշխարհաքաղաքական հակառակորդների սահմանների մոտ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ժնևում իրեղեն ապացույցներ է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ, պատվիրակություններից ոչ մեկի մոտ դրանց իսկության վերաբերյալ կասկած չի ծագել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 5-9-ը Ժնևում տեղի է ունեցել Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդակցություն՝ կապված ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից Կոնվենցիայի I և IV հոդվածների խախտման հետ. խորհրդակցությունը նախաձեռնել էր ռուսական կողմը:
«Խորհրդակցության մասնակիցներին են փոխանցվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ավելի վաղ ասված իրական փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև իրեղեն ապացույցներ, որոնք հաստատում են Ուկրաինայի տարածքում ռազմա-կենսաբանական ծրագրերի ուղղությամբ աշխատանքների կատարումը»,-հայտարարել է Կիրիլովը։
Գեներալի խոսքով՝ ԱՄՆ-ն ավելացնում է ռազմակենսաբանական ներուժն ուրիշի սահմանների մոտ` լաբորատորիաներ կառուցելով և հատկապես վտանգավոր միկրոօրգանիզմների շտամներ հավաքելով ու թաքնվելով Միջազգային համագործակցության և խաղաղ նպատակներով տեղեկատվության փոխանակման համագործակցության Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի X հոդվածի տակ:
«Դա դրսևորվում է աշխարհաքաղաքական հակառակորդների սահմանների երկայնքով ռազմական լաբորատորիաների կառուցմամբ, հատուկ վտանգավոր միկրոօրգանիզմների շտամների հավաքմամբ, մարդկանց վրա թունավոր դեղանյութերի փորձարկումներով»,-հայտարարել է Կիրիլովը:
Նա նշել է, որ Ուկրաինայի օրինակով երևում է, որ ամերիկյան գործունեության հայտարարված բնույթը միայն արտաքուստ է համապատասխանում միջազգային համագործակցության և խաղաղ նպատակներով տեղեկատվության փոխանակման ԿԹԶԿ-ի 10-րդ հոդվածին:
Իգոր Կիրիլովը հայտարարել է նաև, որ Ժնևում ԱՄՆ-ի պատվիրակությունը ճանաչել է Ուկրաինայում անապահով քաղաքացիների և հոգեբուժական հիվանդանոցների բուժառուների վրա կենսաբանական հետազոտությունների անցկացումը:
Այս հարցի քննարկման ժամանակ ամերիկյան պատվիրակությունը ճանաչել է նման փաստերը՝ նշելով, որ պաթոգեն կենսանյութերի նմուշների փոխանցումն ԱՄՆ-ին հաճախ չի եղել:
Գեներալը նշել է նաև, որ Վաշինգտոնն ու Կիևը Ժնևում չեն պատասխանել Ուկրաինայում ռազմակենսաբանական գործունեության փաստաթղթերի անհետաձգելի ոչնչացման պատճառների մասին հարցին:
«Ռազմակենսաբանական գործունեության փաստագրական վկայությունների անհապաղ ոչնչացման պատճառների մասին առաջադրված հարցերը ևս մնացին առանց որևէ մեկնաբանության։ Ընդ որում` ուկրաինական պատվիրակությունը հայտարարեց, մեջբերում եմ. «... այստեղ դատարան չէ, և մենք խաչաձեւ հարցաքննության չենք...», մեջբերման ավարտը»,-հայտարարել է Կիրիլովը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տվյալներ էր ներկայացրել, որոնք ցույց էին տալիս, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի համար, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրին և գործ են ունեցել, մասնավորապես, ժանտախտի և սիբիրյան խոցի հարուցիչների հետ: Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնք աշխատել են Պենտագոնի շահերից ելնելով։ ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագիրը շարունակելու համար անհրաժեշտ ամեն ինչ Ուկրաինայից արդեն դուրս է բերվել ՌԴ հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 207-րդ օրը։