00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական հաշվարկ և դիվանագիտական խորամանկություն. փորձագետները խոսել են Փելոսիի այցից

© Photo : official site of the Parliament of RAՆենսի Փելոսին «Զվարթնոց» օդանավակայանում
Նենսի Փելոսին «Զվարթնոց» օդանավակայանում - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2022
Նենսի Փելոսին «Զվարթնոց» օդանավակայանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վաշինգտոնն ակտիվորեն շեշտը դնելու է իր դաշնակցին պաշտպանելու Մոսկվայի անկարողության թեմայի վրա՝ դրանով իսկ աշխարհաքաղաքական դիվիդենտներ վաստակելով։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում աստիճանաբար արտաքին ազդեցության վակուում է ստեղծվում, և ԱՄՆ-ն հիմա ակտիվորեն փորձում է լրացնել այն։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան պետք է հենց այդ համատեքստում դիտարկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
Այցը կայացել է Հայաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։ Ընդամենը մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական սահմանին լայնածավալ մարտեր էին ընթանում, հարյուրավոր զինծառայողներ են զոհվել։ Այդ իրադարձությունները Փելոսին բնութագրել է որպես Ադրբեջանի ագրեսիա Հայաստանի դեմ։
Հատկանշական է, որ նրա այցի պահին Երևանում տեղի էր ունենում արևմտամետ կառույցների ակցիան՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լքելու պահանջով։ Մելքոնյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես են ամերիկացիները գրագետ օգտվել իրավիճակից։ Նրա խոսքով՝ ստեղծված իրադրությունը մեծապես կապված է այն բանի հետ, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով Ռուսաստանն այս պահին չի կարողանում արմատապես ազդել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այն, որ Ռուսաստանը ամբողջությամբ չկանխեց ադրբեջանական սպառնալիքը, Հայաստանում լուրջ մտահոգություն է առաջացնում և ստիպում է անվտանգության նոր աղբյուրներ փնտրել։
«ԱՄՆ-ն չափազանց գրագետ օգտվեց ստեղծված իրավիճակից։ Հաշվի առնելով, որ Նենսի Փելոսին ԱՄՆ իշխանական հիերարխիայում երրորդ դեմքն է, նրա այցը Հայաստան ուժեղ քաղաքական ազդակ է դարձել։ Պատկերավոր ասած՝ նա մարդկանց հույս է տվել։ Ի դեպ, ամերիկացիները շատերին են այսպես «զինաթափում»», - ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է հասկանալ, թե որոնք են Փելոսիի այցի իրական նպատակները։ «Մեզ համար կարևոր է փրկել ու պահպանել ժողովրդավարությունը Հայաստանում»: Սա ուղղակի աջակցություն է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ամերիկացիներն այդպիսով Փաշինյանին արտաքին լեգիտիմություն տվեցին։ Փելոսիի երկրորդ հայտարարությունն ուղղված էր Իրանին։ Ավարայրի ճակատամարտի նկարի ֆոնին կանգնած՝ նա նշել է, որ կտավի վրա պատկերված է պարսիկների հետ քրիստոնեական Հայաստանի պատերազմի դրվագներից մեկը։ Մելքոնյանն այդ արտահայտությունը խորհրդանշական և բազմանշանակ է համարում։ Ամերիկացիները չեն թաքցնում, որ տարածաշրջանում իրենց գլխավոր նպատակներից մեկը Իրանի զսպումն է։
Ինչ վերաբերում է Հայաստանի համար ադրբեջանական ու թուրքական սպառնալիքին ու ԱՄՆ արձագանքին, մեր զրուցակիցը վստահ է, որ Վաշինգտոնից Բաքվի ու Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառում պետք չէ ակնկալել: Միակ բանը, որ այս պահին արվում է, ԱՄՆ Կոնգրեսում դատապարտող բանաձևի նախապատրաստումն է։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում ամեն ինչ կարող է փոխվել։ Իսկ եթե Հայաստանն աստիճանաբար շրջադարձ կատարի դեպի ԱՄՆ, պետք է ավելի կոնկրետ գործողություններ ակնկալել։ Նման քայլերից մեկը կարող է լինել ամերիկյան հրահանգիչների ուղարկումը Հայաստան՝ եթե ոչ կանոնավոր բանակին, ապա գոնե տարածքային պաշտպանության ստորաբաժանումներին, աշխարհազորայիններին սովորեցնելու նպատակով։
ՌԴ–ն պատրաստ է ողջունել Նենսի Փելոսիի այցը Հայաստան, եթե այն արդյունք տա. Պեսկով
Բացի ուսուցումից, ամերիկացիները կարող են մատակարարել հանդերձանք, որոշ սպառազինություն և այլն: Անշուշտ, նման միջոցառումները թույլ կտան ամերիկացիներին արդեն ազդել իրավիճակի վրա՝ պաշտոնապես չաշխատելով կառավարության ու մասնավորապես՝ պաշտպանության նախարարության հետ: Փորձագետի խոսքերն անուղղակիորեն հաստատում է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն կօգնի Հայաստանին ամրապնդել անվտանգությունը, ու կանի այնպես, որ դա չանդրադառնա ՀԱՊԿ-ի վրա, որին անդամակցում է Երևանը:
Մելքոնյաննանտեղի է համարում ՀԱՊԿ-ը շուրջ շահարկումները։ Նա հիշեցնում է, որ բոլորովին վերջերս ՀԱՊԿ անդամ պետությունը (ի դեմս Ղազախստանի) ՆԱՏՕ-ի անդամ երկրի (ի դեմս Թուրքիայի) հետ համաձայնագիր է ստորագրել, որը հետախուզական տեղեկատվության փոխանակում է ենթադրում։ Հետևաբար, ոչինչ չի խանգարում Հայաստանին զարգացնել համագործակցությունը ԱՄՆ-ի կամ, օրինակ, Ֆրանսիայի հետ։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր հերթին նշում է, որ դեռ մինչև վերջ պարզ չէ՝ Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի ԱՄՆ-ից։ Եթե մտածում են, որ Վաշինգտոնը ռազմաքաղաքական դաշինք կնքի Երևանի հետ, ապա դա չափազանց միամիտ ակնկալիք է։ ԱՄՆ-ն իր ռազմաքաղաքական, ռազմավարական շահերն ունի տարածաշրջանում, և դրանք հանգում են այդ տարածաշրջանի վերաձևակերպմանը, ռուսական ազդեցության նվազեցմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը տվյալ դեպքում ծառայում է որպես նպատակին հասնելու` Վաշինգտոնի լծակներից մեկը։
«Այն ամենը, ինչ Փելոսին ասել է Երևանում, լիովին տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական խնդիրների շրջանակում է։ Ներկայացուցիչների պալատի խոսնակն ասել է այն, ինչ պետք է ասվեր ամերիկյան շահերի տեսանկյունից։ Այո, հասցեական արձագանքը, Ադրբեջանին որպես ագրեսորի որակումը հաճելի է։ Բայց realpolitik-ի սկզբունքները դեռ գործում են», - ասաց փորձագետը մեզ հետ զրույցում։
Միաժամանակ Հակոբյանը նշեց, որ ԱՄՆ-ն տարբեր տեղեկատվական, քաղաքական մեխանիզմների միջոցով առաջ է տանելու տարածաշրջանում Ռուսաստանի թուլացման մասին նորատիվը։ Նա հիշեցնում է ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին հայտարարությունը, որում կոչ էր արվում Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա և նպաստել իրավիճակի դեէսկալացիային:
«Բարդելով ամբողջ պատասխանատվությունը Ռուսաստանի ուսերին՝ ԱՄՆ-ն ուզում է ցույց տալ Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները կատարելու Ռուսաստանի անկարողությունը։ Վաշինգտոնի գործողություններում բավական գրագետ քաղաքական հաշվարկ և դիվանագիտական խորամանկություն է նկատվում», - կարծում է մեր զրուցակիցը։
Նշենք, որ Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին։ Նա այցելել է Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Ազգային ժողովում, առանձնազրույց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ապա համատեղ ճեպազրույց է տվել նույն ԱԺ-ում։ Ավելի ուշ նա այցելել է Գաֆեսճեան արվեստի կենտրոն, իսկ երեկոյան հանդիպել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ։
Փելոսիին ընդունել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Փելոսին մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել ադրբեջանական ագրեսիայի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Փելոսիի հռետորաբանությունը լուրջ հարված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ջանքերին։
Լրահոս
0