https://arm.sputniknews.ru/20220919/putiny-khvosel-e-hajastani-u-rusastani-kaperi-masin-na-ugherdz-e-hghel-48542836.html
Պուտինը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի կապերի մասին. նա ուղերձ է հղել
Պուտինը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի կապերի մասին. նա ուղերձ է հղել
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության մարզերն ակտիվորեն համագործակցում են` հաջողությամբ իրականացնելով համատեղ խոշոր... 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T11:47+0400
2022-09-19T11:47+0400
2022-09-19T11:51+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0a/48018962_0:0:3071:1728_1920x0_80_0_0_771817f2496459f1c448e723b967515c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքման 25 տարիների ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, և երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ողջույնի խոսք հղելով Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:Նա շեշտել է, որ համաժողովի օրակարգը, ինչպես միշտ, շատ հագեցած է։ Մասնակիցները պետք է մտքեր փոխանակեն արդիական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։«Վստահ եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,–ասել է Պուտինը։Նա արդյունավետ քննարկումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին։Նշենք, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Երևան, որտեղ այսօր տեղի կունենա Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0a/48018962_110:0:2841:2048_1920x0_80_0_0_13825a4ecde88215a0a02a17d1895f7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին
Պուտինը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի կապերի մասին. նա ուղերձ է հղել
11:47 19.09.2022 (Թարմացված է: 11:51 19.09.2022) Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության մարզերն ակտիվորեն համագործակցում են` հաջողությամբ իրականացնելով համատեղ խոշոր նախագծերը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքման 25 տարիների ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, և երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի։ Նման
հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ողջույնի խոսք հղելով Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:
«Ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչը ավանդաբար միջտարածաշրջանային կոոպերացիան է։ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի մարզերն ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հաջողությամբ իրականացնելով համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ»,–ասել է Պուտինը։
Նա շեշտել է, որ համաժողովի օրակարգը, ինչպես միշտ, շատ հագեցած է։ Մասնակիցները պետք է մտքեր փոխանակեն արդիական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։
«Վստահ եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,–ասել է Պուտինը։
Նա արդյունավետ քննարկումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին։
Նշենք, որ ռուսական պատվիրակությունը
ժամանել է Երևան, որտեղ այսօր տեղի կունենա Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը։