https://arm.sputniknews.ru/20220919/pelvosii-hajtararutjunnery-vnasum-en-divanagitakan-janqerin-turqiaji-pvokhnakhagah-48575072.html
Փելոսիի հայտարարությունները վնաս են հասցնում դիվանագիտական ջանքերին. Թուրքիայի փոխնախագահ
Փելոսիի հայտարարությունները վնաս են հասցնում դիվանագիտական ջանքերին. Թուրքիայի փոխնախագահ
Sputnik Արմենիա
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը վերահաստատել է Ադրբեջանի կողքին կանգնելու Թուրքիայի դիրքորոշումը։ 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T19:00+0400
2022-09-19T19:00+0400
2022-09-19T19:11+0400
թուրքիա
հայաստան
նենսի փելոսի
ադրբեջան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/15/25010547_0:0:1600:901_1920x0_80_0_0_47dd0e9700c423727884080a5f707e1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցի ընթացքում արված հայտարարությունները սպառնում են ԱՄՆ–ի ու Թուրքիայի դիվանագիտական հայտարարություններին։ Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Twitter-ում կատարած գրառման մեջ։Օքթայը նաև գրել է, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն է անհրաժեշտ` բոլոր միջազգային դերակատարներին հորդորելով գործել «արդար, խոհեմ և առաջին հերթին` պատասխանատու կերպով»։Թուրքիայի փոխնախագահը վերահաստատել է Ադրբեջանի կողքին կանգնելու Թուրքիայի դիրքորոշումը գրելով. «Մենք շարունակելու ենք կանգնել 30 տարի անարդարացիորեն և ապօրինի բռնազավթված հայրենիքի ազատագրման համար պայքարող Ադրբեջանի կողքին»։Նշենք, որ Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին։ Նա այցելել է Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Ազգային ժողովում, առանձնազրույց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ապա համատեղ ճեպազրույց է տվել նույն ԱԺ-ում։ Ավելի ուշ նա այցելել է Գաֆեսճեան արվեստի կենտրոն, իսկ երեկոյան հանդիպել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ։Փելոսիին ընդունել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։Փելոսին մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել ադրբեջանական ագրեսիայի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Փելոսիի հռետորաբանությունը լուրջ հարված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ջանքերին։
թուրքիա
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/15/25010547_63:0:1487:1068_1920x0_80_0_0_7eee151479c8fbbe290779e8f963c20f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայաստան, նենսի փելոսի, ադրբեջան, ամն
թուրքիա, հայաստան, նենսի փելոսի, ադրբեջան, ամն
Փելոսիի հայտարարությունները վնաս են հասցնում դիվանագիտական ջանքերին. Թուրքիայի փոխնախագահ
19:00 19.09.2022 (Թարմացված է: 19:11 19.09.2022) Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը վերահաստատել է Ադրբեջանի կողքին կանգնելու Թուրքիայի դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցի ընթացքում արված հայտարարությունները սպառնում են ԱՄՆ–ի ու Թուրքիայի դիվանագիտական հայտարարություններին։ Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը
Twitter-ում կատարած գրառման մեջ։ «ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի` Հայաստան այցի ժամանակ արված հայտարարությունները բացարձակ անընդունելի են, անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ, բացարձակապես զուրկ են բարի կամքից, արտացոլում են կողմնակալ տեսակետ և վնասում են դիվանագիտական ջանքերին»,– գրում է թուրք պաշտոնյան։
Օքթայը նաև գրել է, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն է անհրաժեշտ` բոլոր միջազգային դերակատարներին հորդորելով գործել «արդար, խոհեմ և առաջին հերթին` պատասխանատու կերպով»։
Թուրքիայի փոխնախագահը վերահաստատել է Ադրբեջանի կողքին կանգնելու Թուրքիայի դիրքորոշումը գրելով. «Մենք շարունակելու ենք կանգնել 30 տարի անարդարացիորեն և ապօրինի բռնազավթված հայրենիքի ազատագրման համար պայքարող Ադրբեջանի կողքին»։
Նշենք, որ Փելոսին պաշտոնական այցով
Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին։ Նա այցելել է
Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել
Ազգային ժողովում, առանձնազրույց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ապա համատեղ ճեպազրույց է տվել նույն ԱԺ-ում։ Ավելի ուշ նա այցելել է
Գաֆեսճեան արվեստի կենտրոն, իսկ երեկոյան հանդիպել է
ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ։
Փելոսին մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել ադրբեջանական ագրեսիայի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Փելոսիի հռետորաբանությունը լուրջ հարված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ջանքերին։