https://arm.sputniknews.ru/20220919/mirzvojany-eahk-glkhavvor-qartugharin-e-nerkajacrel-adrbejani-katarats-vajragutjunnery-48586481.html
Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կատարած վայրագությունները
Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կատարած վայրագությունները
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը: 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T22:53+0400
2022-09-19T22:53+0400
2022-09-19T22:56+0400
եահկ
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
արարատ միրզոյան
նյու յորք
հայաստան
հելգա շմիդտ
սահման
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48585226_0:0:2101:1182_1920x0_80_0_0_f867b51a2d8864c46d995f084dfd988c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ Միրզոյանը Շմիդին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների ու ռազմագերիների նկատմամբ վայրագությունների և խոշտանգումների իրականացմամբ։Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը հակամարտության տևական և համապարփակ լուծման նպատակով։Նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։Սեպտեմբերի 19–ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ։
նյու յորք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48585226_98:0:1965:1400_1920x0_80_0_0_0fa2f716f3752e8345c2fadda8fa7a7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ, արարատ միրզոյան, նյու յորք, հայաստան, հելգա շմիդտ, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական
եահկ, արարատ միրզոյան, նյու յորք, հայաստան, հելգա շմիդտ, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կատարած վայրագությունները
22:53 19.09.2022 (Թարմացված է: 22:56 19.09.2022) ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից
հայտնում են, որ Միրզոյանը Շմիդին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների ու ռազմագերիների նկատմամբ վայրագությունների և խոշտանգումների իրականացմամբ։
Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է ուժի կիրառմամբ իր առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի վարքագիծը՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը, ինչպես նաև կազմակերպության շրջանակներում առկա համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը հակամարտության տևական և համապարփակ լուծման նպատակով։
Նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
պահպանվում է հրադադարի ռեժիմը։
Սեպտեմբերի 19–ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով
զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ։