https://arm.sputniknews.ru/20220919/mirzvojany-belgiaji-artgvortsnakhararin-e-nerkajacrel-adrbejani-agresiaji-hetevanqnery-48578024.html
Միրզոյանը Բելգիայի արտգործնախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Միրզոյանը Բելգիայի արտգործնախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարն առանձնահատուկ շեշտել է, որ միջազգային հանրության անհասցե կոչերը նպաստում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և առավելապաշտական վարքագծին։ 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T19:36+0400
2022-09-19T19:36+0400
2022-09-19T19:41+0400
հայաստան
ադրբեջան
արարատ միրզոյան
բելգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48576736_0:0:2101:1182_1920x0_80_0_0_9ac0dbcf8e166ab7ac9c046efd0698a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։Երկուստեք ընդգծվել է հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրների կարգավորման կարևորությունը։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտել է, որ միջազգային հանրության անհասցե կոչերը նպաստում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և առավելապաշտական վարքագծին, ինչի հետևանքով խաթարվում են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հայկական կողմի ջանքերը:Նախարարները քննարկել են նաև հայ-բելգիական քաղաքական երկխոսության խորացման, բազմակողմ հարթակներում համագործակցության, առևտրատնտեսական և կրթամշակութային կապերի զարգացման վերաբերյալ հարցեր:Նշենք, որ Միրզոյանն ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ադրբեջան
բելգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48576736_40:0:1907:1400_1920x0_80_0_0_0ce52760eb82565a157432ecbdb20697.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան, բելգիա
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան, բելգիա
Միրզոյանը Բելգիայի արտգործնախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
19:36 19.09.2022 (Թարմացված է: 19:41 19.09.2022) ՀՀ արտգործնախարարն առանձնահատուկ շեշտել է, որ միջազգային հանրության անհասցե կոչերը նպաստում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և առավելապաշտական վարքագծին։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Միզոյանը Լահբիբին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները` դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի խախտումներն ու հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երկուստեք ընդգծվել է հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրների կարգավորման կարևորությունը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտել է, որ միջազգային հանրության անհասցե կոչերը նպաստում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և առավելապաշտական վարքագծին, ինչի հետևանքով խաթարվում են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հայկական կողմի ջանքերը:
Նախարարները քննարկել են նաև հայ-բելգիական քաղաքական երկխոսության խորացման, բազմակողմ հարթակներում համագործակցության, առևտրատնտեսական և կրթամշակութային կապերի զարգացման վերաբերյալ հարցեր:
Նշենք, որ Միրզոյանն ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: