https://arm.sputniknews.ru/20220919/kajacel-e-hajrusakan-mijtaratsashrjanajin-9-rd-hamazhvoghvovy-pastatught-e-stvoragrvel-48558901.html
Կայացել է Հայ–ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը. փաստաթուղթ է ստորագրվել
Կայացել է Հայ–ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը. փաստաթուղթ է ստորագրվել
Sputnik Արմենիա
Լիագումար նիստից հետո կլոր սեղանի ձևաչափով շարունակվել են թեմատիկ քննարկումները։ 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T16:09+0400
2022-09-19T16:09+0400
2022-09-19T16:14+0400
հայաստան
ռուսաստան
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48557624_0:133:1280:853_1920x0_80_0_0_d6e87544c5d97f88bb722ede0ed1ff6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում կայացել է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը:ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:Լիագումար նիստից հետո կլոր սեղանի ձևաչափով շարունակվել են թեմատիկ քննարկումները «Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը թվային ձևաչափում», «Տուրիստական պոտենցիալի զարգացում», «Հայաստանի մարզերի և ՌԴ ռեգիոնների միջև հումանիտար համագործակցություն» և «Ժամանակակից պայմաններում լոգիստիկա, ֆինանսներ և ներդրումներ» թեմաներով։Հիշեցնենք` համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48557624_143:0:1280:853_1920x0_80_0_0_c08db698e800635d173a024538b0fb0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, համաժողով
հայաստան, ռուսաստան, համաժողով
Կայացել է Հայ–ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը. փաստաթուղթ է ստորագրվել
16:09 19.09.2022 (Թարմացված է: 16:14 19.09.2022) Լիագումար նիստից հետո կլոր սեղանի ձևաչափով շարունակվել են թեմատիկ քննարկումները։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում կայացել է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:
Համաժողովի ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր։
Լիագումար նիստից հետո կլոր սեղանի ձևաչափով շարունակվել են թեմատիկ քննարկումները «Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը թվային ձևաչափում», «Տուրիստական պոտենցիալի զարգացում», «Հայաստանի մարզերի և ՌԴ ռեգիոնների միջև հումանիտար համագործակցություն» և «Ժամանակակից պայմաններում լոգիստիկա, ֆինանսներ և ներդրումներ» թեմաներով։
Հիշեցնենք` համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ
Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ
Վլադիմիր Պուտինը: