00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իրավիճակն աննախադեպ է». Վաշինգտոնը մտադիր է խարխլել աշխարհակարգը

© AP Photo / John MinchilloՄԱԿ ԱԽ նիստ
ՄԱԿ ԱԽ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2022
ՄԱԿ ԱԽ նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամերիկացիները պնդում են, որ ՄԱԿ-ում ռադիկալ բարեփոխումներ իրականացվեն։ Ինչի դրանք կհանգեցնեն` ՌԻԱ Նովոստիի նյութում։
Ռենատ Աբդուլլին, ՌԻԱ Նովոստի
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքն օգտագործում է ՄԱԿ–ն անարդյունավետ լուծումներ առաջ մղելու համար։ Այսպես է նա մեկնաբանել Նյու Յորքում կայացած Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանը, որն արդեն իսկ նշանավորվել է սկանդալով` ԱՄՆ–ն ձգձգել է ՌԴ դիվանագետներին վիզաների տրամադրումը։

Վերջին պահին

Օգոստոսի 17-ին Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունն ԱՄՆ Պետդեպից պատվիրակության, այդ թվում` արտգործնախարար Սերգեյ Լավրովի համար վիզաներ է խնդրել։ Մեկ ամիս անց փաստաթղթերը դեռ պատրաստ չեն եղել։ Ամերիկյան կողմից որևէ հստակ պատասխան դիվանագետները ևս չեն ստացել։
Գլխավոր վեհաժողովի բացման նախօրեին` սեպտեմբերի 13-ին, ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցչության իրավական ռեֆերենտուրայի ղեկավար Սերգեյ Լեոնիդչենկոն հայտարարեց, որ Մոսկվան նախատեսում է պատասխան քայլեր իրականացնել։
«ԱՄՆ-ի կողմից միջազգային–իրավական պարտավորությունների սիստեմատիկ, գիտակցված չիրականացման հետ կապված լուծման միակ տարբերակը գլխավոր քարտուղարի (Անտոնիու Գուտերեշ – խմբ.) կողմից անհապաղ արբիտրաժային ընթացակարգի գործարկումն է, ընթացակարգ, որը նախատեսված է կենտրոնական հաստատությունների մասին համաձայնագրի 21-րդ բաժնով», – ընդգծել է դիվանագետը։
Այնուամենայնիվ ծայրահեղ միջոցներին գործը չհասավ` վերջին պահին ՌԴ պատվիրակությունը ստացավ վիզաները։ Նախատեսում են, որ Լավրովը ելույթ կունենա սեպտեմբերի 24-ին` բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում։

Վետոն ուզում են «մեղմացնել»

Նստաշրջանի գլխավոր ինտրիգներից շարունակում են մնալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունները։ Ինչպես հայտնել է ՄԱԿ–ում Ամերիկայի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս–Գրինֆիլդը, Վաշինգտոնն ուզում է բարեփոխում իրականացնել կազմակերպությունում։
«Մենք մտադիր ենք քննարկել ընդհանուր պատասխանատվությունն ու առանձին երկրների պարտավորությունները ՄԱԿ–ի կանոնադրության շրջանակում, այդ թվում` Անվտանգության խորհրդի և այլ ինստիտուտների բարեփոխման մասին շատ կարևոր հարցերում», – նշել է նա։
Ամենայն հավանականությամբ, քննարկելու են ԱԽ-ի մշտական անդամների կողմից վետոյի իրավունքի կիրառումը։
Դեռ ապրիլին Գլխավոր վեհաժողովը կողմ քվեարկեց այս հարցով բանաձևին։ Վետոյի իրավունք ունեն 5 մշտական անդամները` Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Քանի որ հենց խորհուրդն է սկզբունքային որոշումներ կայացնում, միայն մեկ երկրի կողմից դրանք արգելափակելու հնարավորությունը առաջացնում է Մոսկվայի ոչ բարեկամ պետությունների դժգոհությունը, երկրներ, որոնք չեն կարողանում առաջ մղել սեփական օրակարգը։
Գարնանն ընդունած փաստաթուղթը ենթադրում է, որ ԳՎ–ն վետո կիրառած մշտական անդամից կարող է պարզաբանումներ պահանջել։ Նման ընթացակարգ դեռ ոչ մի անգամ չի կիրառվել։
Իրավիճակը դժվարացնում է նաև այն, որ ԳՎ–ի որոշումները զուտ խորհրդատվական բնույթ են կրում։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ Բայդենի և Բլինկենի` հարցը կրկին բարձրացնելու ցանկությունը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պաշտոնապես խոստովանել է` ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ԱԽ–ի ցանկացած այլ անդամի հնարավոր չէ զրկել վետոյի իրավունքից։
Ինչպես ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշեց եվրոպական տեղեկատվության կենտրոնի տնօրեն, ՄՀՄՊԻ դոցենտ Նիկոլայ Տոպորնինը, ամերիկյան կողմը, հավանաբար, կառաջարկի ընդլայնել Անվտանգության խորհրդի մշտական անդամների քանակը։ «Օրինակ` Հնդկաստանի, Բրազիլիայի, Ավստրալիայի կամ Ճապոնիայի նման հավակնոտ և ազդեցիկ պետությունների հաշվին։ Սա տեսականորեն կփոփոխի վետոյի բացարձակ իրավունքը. արգելափակելու համար մեկ ձայնն արդեն բավարար չի լինի։ Խնդիրն այն է, որ այնուամենայնիվ պետք է վերանայել ՄԱԿ–ի կանոնադրությունը, իսկ դա հնարավոր է անել միայն կազմակերպության բոլոր անդամների համաձայնությամբ։ Կոնսենսուս իհարկե ակնկալել չարժե»։
Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ հասունացել են, և բարեփոխումներ իրականացնելու ցանկությունը հասկանալի է։ «Մշտական անդամները ոչ թե չարաշահում են վետոյի իրենց իրավունքը, այլ երբեմն կիրառում են այն ընդդիմադիրներին հակառակ։ Նման պայմաններում որոշում կայացնելն անհնար է։ Արդյունքում ԱԽ–ն զուտ «զրուցարան» է դառնում», – նշում է Տոպորնինը։

«Գուտերեշի թողտվությունը»

ՌԴ պատվիրակության վիզաների տրամադրման հետ կապված սկանդալը նույնպես բարեփոխումների անհրաժեշտություն է մատնանշել։ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Օրջոնիկիձեի խոսքով` Վաշինգտոնի պահվածքը պարտավորությունների բացահայտ խախտում է։
Նա հիշեցրել է, որ 1947 թվականի ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն` ամերիկացիները պետք է իրենց տարածք անխոչընդոտ մուտք ապահովեն կազմակերպության անդամ պետությունները ներկայացնող պատվիրակությունների և աշխատակիցների համար։
«Վիզաների ձգձգումը քարոզչական քայլ է, որը որևէ քաղաքական իմաստ, ինչպես և իրավաբանական հիմնավորում չունի», – պարզաբանում է դիվանագետը։ Նույնը նկատի ուներ նաև Սերգեյ Լեոնիդչենկոն, երբ խոսում էր գլխավոր քարտուղարի պահանջով միջնորդ դատարան կանչելու անհրաժեշտության մասին։
Ընդ որում` իրավիճակը կրկնվում է։ Գարնանը, չնայած Ռուսաստանի ցանկության, Գուտերեշը ևս արբիտրաժային դատարան չհրավիրեց ՌԴ դիվանագետների համար վիզաների հետ կապված քաշքշուկի պատճառով։ Այն ժամանակ Զախարովան հայտարարեց, որ ԱՄՆ–ի գործողությունները հետևանք են ինչպես «ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի, այնպես էլ ՄԱԿ-ի քարտուղարության ամենաթողության»։
Թեպետ, ըստ Տոպորնինի, վիզայի խնդիրը հեշտ չի լուծվի։ ԱՄՆ-ն դա բացատրում է նրանով, որ չի կարող իր տարածք պատժամիջոցների տակ գտնվող անձանց մուտքը թույլատրել, այդ թվում` Լավրովի։ «Այդ առիթով Գուտերեշը անձամբ պետք է դիմի Բայդենին կամ գոնե Բլինկենին։ Հավանաբար, լրացուցիչ պայմանավորվածությունների անհրաժեշտություն կառաջանա», – մտորում է փորձագետը։
Օրջոնիկիջեն վստահ է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը արբիտրաժային դատարան չի դիմում, քանի որ գտնվում է ԱՄՆ–ի ճնշման տակ. «Նա ՆԱՏՕ–ի երկրի ներկայացուցիչ է, Ամերիկայի դաշնակից Պորտուգալիայի վարչապետն է եղել։ Իհարկե Գուտերեշը միշտ էլ թույլատրելիի սահմաններում Վաշինգտոնի դիրքորոշմանն է աջակցելու` նույնիսկ առանց բացահայտ ամերիկամետ արտահայտությունների»։
Միջազգային գործերով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին իր հերթին չի բացառել ՄԱԿ–ի գլխամասի տեղափոխումն այլ վայր։ Սակայն, Տոպորնինը կարծիքով, նման բան հազիվ թե տեղի ունենա. «Ժնևում արդեն իսկ մեծ բաժանմունք կա։ Բայց, նախ ընդունող երկիրը պետք է համաձայնի իր մոտ տեղակայելու գլխամասը։ Երկրորդը` պարզ չէ, թե ով է վճարելու ենթակառուցվածքների պահպանման համար։ Չէ որ դրանք հսկայական տարածքներ են, հսկայական շենքեր, բազմաթիվ աշխատակիցներ, ինքնատիպ «պետություն պետության մեջ»»։
Ինչևէ, փորձագետները միակարծիք են` իրավիճակն աննախադեպ է։ «Նույնիսկ խորհրդային տարիներին նման խնդիրներ չեն առաջացել», – ընդգծում է Օրջոնիկիձեն։ Այդ իսկ պատճառով արդեն հիմա ակնհայտ է, որ ԳՎ 77-րդ «ճգնաժամային» նստաշրջանը սովորական դարձած աշխարհակարգի վերանայման սկիզբ է դառնալու։
Լրահոս
0