https://arm.sputniknews.ru/20220919/irani-mejlisy-kqnnarki-hajastani-ev-adrbejani-sahmanin-verjin-sracumy-48541398.html
Իրանի Մեջլիսը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման հարցը
Իրանի Մեջլիսը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման հարցը
Sputnik Արմենիա
Վահիդ Ջալալզադեն նշել է, որ խորհրդարանականները խնդրում են ամենայն լրջությամբ մոտենալ այդ հարցերին: 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T11:13+0400
2022-09-19T11:13+0400
2022-09-19T12:44+0400
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
խորհրդարան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48540711_0:77:901:583_1920x0_80_0_0_331d6dfd344da60dd1127aa8667ba118.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Իրանի Մեջլիսը մտադիր է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին սրացումը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Նշվում է, որ այդ հարցը կքննարկվի խորհրդարանի` սեպտեմբերի 21–ին նախատեսված արտահերթ նիստում:Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն մտահոգված է երկու հարևան երկրների սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով։Ջալալզադեն հավելել է, որ խնդիրը քննարկվել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:Խորհրդարանականները երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, ինչպես նաև ԱԳՆ-ին խնդրում են ամենայն լրջությամբ մոտենալ այդ հարցերին:Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48540711_42:0:819:583_1920x0_80_0_0_012c44892d4d529576998531b1c43167.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, խորհրդարան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
իրանի իսլամական հանրապետություն, խորհրդարան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
Իրանի Մեջլիսը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման հարցը
11:13 19.09.2022 (Թարմացված է: 12:44 19.09.2022) Վահիդ Ջալալզադեն նշել է, որ խորհրդարանականները խնդրում են ամենայն լրջությամբ մոտենալ այդ հարցերին:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Իրանի Մեջլիսը մտադիր է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին սրացումը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Նշվում է, որ այդ հարցը կքննարկվի խորհրդարանի` սեպտեմբերի 21–ին նախատեսված արտահերթ նիստում:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն նշել է` բավական կարևոր քննարկում է սպասվում:
Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն մտահոգված է երկու հարևան երկրների սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով։
Ջալալզադեն հավելել է, որ խնդիրը քննարկվել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Խորհրդարանականները երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, ինչպես նաև ԱԳՆ-ին խնդրում են ամենայն լրջությամբ մոտենալ այդ հարցերին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։