https://arm.sputniknews.ru/20220919/gandzeri-dzvori-areghtsvatsajin-qarandzavnery-inchn-e-mardkanc-lvori-tanum--48019458.html
«Գանձերի ձորի» առեղծվածային քարանձավները. ի՞նչն է մարդկանց Լոռի տանում
«Գանձերի ձորի» առեղծվածային քարանձավները. ի՞նչն է մարդկանց Լոռի տանում
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի թղթակիցները մեկնել են մարզ և ծանոթացել «Գանձերի ձորի»՝ նոր և շատ հետաքրքիր զբոսաշրջային պրոդուկտի լեգենդներին։ 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T08:55+0400
2022-09-19T08:55+0400
2022-09-19T08:55+0400
զարնի պարնի
մենձ էր քարայր
լոռի
մշակույթ
սրճարան
քարանձավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47980761_0:103:1600:1003_1920x0_80_0_0_84e771767105ed2ccf2942a2c7cfffc6.jpg
Լոռին Հայաստանի ամենագրավիչ մարզերից է, ինչի մասին վկայում էր ներքին զբոսաշրջիկների լուրջ հոսքը համավարակի շրջանում։ Եվ ճանապարհորդներին միայն պաշտամունքային կառույցները (իսկ դրանք այստեղ քիչ չեն) և միջնադարյան ճարտարապետության այլ նմուշները չէ, որ գրավում են։ Վերջին տարիներին շատերին ավելի ու ավելի են հետաքրքրում եզակի բնական հուշարձանները։Ի՞նչ են առաջին հերթին փնտրում զբոսաշրջիկները, երբ ո՛չ ժամանակ, ո՛չ գումար չեն խնայում որևէ հեռավոր, չուսումնասիրված անկյուն մեկնելու համար։ Արկածներ, իհարկե։ Եվ, ինչու ոչ, միստիկա։Կորոնավիրուսի համավարակը փակել էր դեպի արտերկիր գրեթե բոլոր ճանապարհները, բայց հենց դրա շնորհիվ հայերը սկսեցին նորովի բացահայտել սեփական երկիրը։ Մոռանալով Լազուրե ափի սնդուսափայլ հանգստավայրերի (ով կարող էր իրեն թույլ տալ) և Եգիպտոսի մատչելի հանգստավայրերի մասին՝ մեր հայրենակիցները հանկարծ հայտնաբերեցին, որ մոտակայքում ոչ պակաս հետաքրքիր վայրեր կան՝ շնչահեղձ անող բնապատկերներով։Հենց թեկուզ Լոռու մարզը, որը ներկայացել է նոր զբոսաշրջային պրոդուկտով՝ «Գանձերի ձորով», որը կարող է բավարարել ամենապահանջկոտ զբոսաշրջիկների ձգտումները։«Մենձ էր» քարայրն ու Սանահինի թունելը9-10-րդ դարերի քարանձավն արդեն զբոսաշրջիկների սիրելի վայրն է դարձել։ Այն գրավում է ոչ միայն պատմամշակութային արժեքներով, այլև դեպի կիրճ և խիտ անտառներ բացվող հոյակապ տեսարանով, և այս ամենը՝ լեռների օղակի մեջ:Ի դեպ` սա իդեալական վայր է սիրո խոստովանության և ամուսնության առաջարկների համար: Հայ կինեմատոգրաֆիստներն ու տեսահոլովակների ռեժիսորները վաղուց են դա հասկացել և այստեղ բազմաթիվ տեսարաններ են նկարահանել իրենց նախագծերի համար։ Իսկ բոլորովին վերջերս նկարահանող խումբ էր եկել Բոլիվուդից, որոնք այստեղ որպես հիշատակ իրենց դեկորացիաներն են թողել։Չնայած քարանձավի ողջ էկզոտիկ գեղեցկությանը, ամենաառեղծվածային և հետաքրքիր վայրն այստեղ համարվում է ընդամենը մի քանի ամիս առաջ հայտնաբերված թունելը։ Այս ամբողջ ընթացքում այն մաքրում են կավի արտաքին շերտից։«Ինչպես հայտնի է, գրեթե բոլոր եկեղեցիները գաղտնի ճանապարհներ են ունեցել։ Ենթադրություն կա, որ այս մեկը Սանահինի վանք է տանում։ Մենք արդեն 4 ամիս է, ինչ աշխատում ենք, բայց ընդամենը 200 մետրն է մաքրված։ Թե որքան կձգվեն աշխատանքները՝ դժվար է ասել»,-պատմեց քարանձավի սեփականատեր Վահե Պարանյանը։Ի դեպ` քարանձավը պատահաբար է հայտնաբերվել՝ մասնավոր տարածքում։Ինչ վերաբերում է թունելին՝ ոչ ոք չգիտի, թե որքան է դրա երկարությունը, բայց բոլորն ուզում են գոնե աչքի տակով տեսնել այն։ Մուտքի մոտ այցելուներին սաղավարտներ են տալիս, ինչից հետո սկսվում է հետաքրքիր, բայց բառացիորեն սայթաքուն ճանապարհը։ Մեկ րոպե անց հայտնվում ես մարդու հասակի բարձրության ցուրտ տեղում։ Խոնավության հոտ է գալիս, շուրջբոլորը կավի գրեթե մեկմետրանոց շերտ է։Չի բացառվում, որ շուտով թունելն ամբողջությամբ կբացվի, իսկ անձավի այցելուները կկարողանան դրանով հասնել Սանահինի վանք։ Եթե հավատանք բանվորների պատմություններին, երբեմն թունելի դեռ չմաքրված հատվածում ձայներ են լսվում, իսկ որոշ այցելուներ երդվում են, որ շշուկներ են լսել։Զարնի Պարնի, կամ մարտիկների ու իշխանների ամրոցըԱյս քարանձվային-ամրոցային համալիրը մարզի ամենախորհրդավոր վայրերից մեկն է։ Տեղի բնակիչները պատմում են, որ 2013 թվականին Ռուբեն Մեսրոպյանը (որի ջանքերով էլ հենց վերականգնվել է քարանձավը) երազում մի ծերունու է տեսել, որը նրան ցույց է տվել Զարնի Պարնիի տեղն ու պահանջել վերականգնել համալիրը։ Թեև Մեսրոբյանը միստիկային առանձնապես չէր հավատում, սակայն պատմության և հնագիտության հանդեպ հետաքրքրությունը հաղթեցին կասկածամտությանը։ Հենց այդպես էլ Լոռվա գանձարանում ավելացավ ևս մեկ արժեք։Համալիրը երեք մասից է բաղկացած․ զինվորների ու տերերի քարանձավները, ինչպես նաև 9-րդ դարի գինական վանական Հովհաննես Սարկավագ Իմաստասերի խուցը։ Հենց այս խցում են հայտնաբերվել ձեռագրերի հատվածներ և քարի վրա արձանագրված հայ մարտիկի աղոթքը։ Ըստ ավանդության՝ այստեղ պահվել են այն ձեռագրերն ու թանկարժեք իրերը, որոնք զավթիչների արշավանքների ժամանակ դուրս են բերվել Հաղպատի վանքից։ Ի դեպ` այստեղ նախատեսում են վերականգնել զինվորական խոհանոցը։Զարնի Պարնիի ներքևի քարանձավի մուտքը կենտրոնական մասում է։ Առաջին բանը, որ աչքի է ընկնում, վերևից կաթացող ջուրն է։ Դա կաթիլային աղբյուր է, ջուրն առաստաղից հոսում է քարե «բաժակների» մեջ։ Համը սովորական խմելու ջրի համից չի տարբերվում, բայց, ըստ լեգենդի, այն բուժիչ է։ Թվում է, թե հայտնվել ես ամերիկյան ֆենթըզի-սերիալում և շուտով ամրոցի վերևում սկսելու են վիշապներ սավառնել։«Գրեթե երեք ամիս մենք ձեռքով մաքրել ենք քարանձավը։ Գերեզման գտանք՝ երկու տղամարդու, մեկ կնոջ և երեխայի աճյուններով։ Այստեղ միստիկան ու գաղտնիքները շատ են, կամաց-կամաց բացվում են։ իսկ գիշերը կարելի է նունիսկ «Գահերի խաղը» նկարել»,-հպարտորեն ասում է Մեսրոբյանը։Մարդաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ հայտնաբերված մնացորդները առնվազն 500 տարեկան են։Ի դեպ` առեղծվածայինի մասին: Ասում են՝ երբեմն քարանձավում տարբեր առարկաներ սկսում են կամայականորեն շարժվել, և լուսավորությունը ինքն իրեն անջատվում է։ Կան մարդիկ, որոնք, իբր, զինվորների ոտնաձայներ են լսել, իսկ մյուսները պնդում են, որ տեսել են վերին խցից նայող Հովհաննես սարկավագ Իմաստասերին։Մենք ինքներս նման բան չտեսանք, բայց տեղի բնակիչներին չհավատալու հիմքեր էլ չունենք։Հ․Գ․ «Գանձերի ձորում» մենք բացառիկ գաստրափորձ ունեցանք՝ քարի հաց թխեցինք, մրգօղի պատրաստեցինք և խորոված դեղձով քաղցրավենիք։ Հասցրինք նաև նեպալցիների հետ ռաֆթինգի գնալ Դեբեդ գետում։ Այդ մասին կպատմենք «Գանձերի ձորի» մասին հաջորդ հոդվածում։
զարնի պարնի
մենձ էր քարայր
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Նանա Մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1353/74/13537471_0:0:853:853_100x100_80_0_0_c9409aa202c74cc7679358d1288a7894.jpg
Նանա Մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1353/74/13537471_0:0:853:853_100x100_80_0_0_c9409aa202c74cc7679358d1288a7894.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Пещера ‘’Мендз эр’’ в Лори
Sputnik Արմենիա
Пещера ‘’Мендз эр’’ в Лори
2022-09-19T08:55+0400
true
PT1M00S
Пещерно-крепостной комплекс “Зарни-Парни” в Лори
Sputnik Արմենիա
Пещерно-крепостной комплекс “Зарни-Парни” в Лори
2022-09-19T08:55+0400
true
PT0M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47980761_0:0:1420:1065_1920x0_80_0_0_ea873c158541e73e49592e173127db9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նանա Մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1353/74/13537471_0:0:853:853_100x100_80_0_0_c9409aa202c74cc7679358d1288a7894.jpg
զարնի պարնի, մենձ էր քարայր, լոռի, մշակույթ , սրճարան, քարանձավ
զարնի պարնի, մենձ էր քարայր, լոռի, մշակույթ , սրճարան, քարանձավ
«Գանձերի ձորի» առեղծվածային քարանձավները. ի՞նչն է մարդկանց Լոռի տանում
Sputnik Արմենիայի թղթակիցները մեկնել են մարզ և ծանոթացել «Գանձերի ձորի»՝ նոր և շատ հետաքրքիր զբոսաշրջային պրոդուկտի լեգենդներին։
Լոռին Հայաստանի ամենագրավիչ մարզերից է, ինչի մասին վկայում էր ներքին զբոսաշրջիկների լուրջ հոսքը համավարակի շրջանում։ Եվ ճանապարհորդներին միայն պաշտամունքային կառույցները (իսկ դրանք այստեղ քիչ չեն) և միջնադարյան ճարտարապետության այլ նմուշները չէ, որ գրավում են։ Վերջին տարիներին շատերին ավելի ու ավելի են հետաքրքրում եզակի բնական հուշարձանները։
Ի՞նչ են առաջին հերթին փնտրում զբոսաշրջիկները, երբ ո՛չ ժամանակ, ո՛չ գումար չեն խնայում որևէ հեռավոր, չուսումնասիրված անկյուն մեկնելու համար։ Արկածներ, իհարկե։ Եվ, ինչու ոչ, միստիկա։
Կորոնավիրուսի համավարակը փակել էր դեպի արտերկիր գրեթե բոլոր ճանապարհները, բայց հենց դրա շնորհիվ հայերը սկսեցին նորովի բացահայտել սեփական երկիրը։ Մոռանալով Լազուրե ափի սնդուսափայլ հանգստավայրերի (ով կարող էր իրեն թույլ տալ) և Եգիպտոսի մատչելի հանգստավայրերի մասին՝ մեր հայրենակիցները հանկարծ հայտնաբերեցին, որ մոտակայքում ոչ պակաս հետաքրքիր վայրեր կան՝ շնչահեղձ անող բնապատկերներով։
Հենց թեկուզ Լոռու մարզը, որը ներկայացել է նոր զբոսաշրջային պրոդուկտով՝ «Գանձերի ձորով», որը կարող է բավարարել ամենապահանջկոտ զբոսաշրջիկների ձգտումները։
«Մենձ էր» քարայրն ու Սանահինի թունելը
9-10-րդ դարերի քարանձավն արդեն զբոսաշրջիկների սիրելի վայրն է դարձել։ Այն գրավում է ոչ միայն պատմամշակութային արժեքներով, այլև դեպի կիրճ և խիտ անտառներ բացվող հոյակապ տեսարանով, և այս ամենը՝ լեռների օղակի մեջ:
Ի դեպ` սա իդեալական վայր է սիրո խոստովանության և ամուսնության առաջարկների համար: Հայ կինեմատոգրաֆիստներն ու տեսահոլովակների ռեժիսորները վաղուց են դա հասկացել և այստեղ բազմաթիվ տեսարաններ են նկարահանել իրենց նախագծերի համար։ Իսկ բոլորովին վերջերս նկարահանող խումբ էր եկել Բոլիվուդից, որոնք այստեղ որպես հիշատակ իրենց դեկորացիաներն են թողել։
Չնայած քարանձավի ողջ էկզոտիկ գեղեցկությանը, ամենաառեղծվածային և հետաքրքիր վայրն այստեղ համարվում է ընդամենը մի քանի ամիս առաջ հայտնաբերված թունելը։ Այս ամբողջ ընթացքում այն մաքրում են կավի արտաքին շերտից։
«Ինչպես հայտնի է, գրեթե բոլոր եկեղեցիները գաղտնի ճանապարհներ են ունեցել։ Ենթադրություն կա, որ այս մեկը Սանահինի վանք է տանում։ Մենք արդեն 4 ամիս է, ինչ աշխատում ենք, բայց ընդամենը 200 մետրն է մաքրված։ Թե որքան կձգվեն աշխատանքները՝ դժվար է ասել»,-պատմեց քարանձավի սեփականատեր Վահե Պարանյանը։
Ի դեպ` քարանձավը պատահաբար է հայտնաբերվել՝ մասնավոր տարածքում։
Ինչ վերաբերում է թունելին՝ ոչ ոք չգիտի, թե որքան է դրա երկարությունը, բայց բոլորն ուզում են գոնե աչքի տակով տեսնել այն։ Մուտքի մոտ այցելուներին սաղավարտներ են տալիս, ինչից հետո սկսվում է հետաքրքիր, բայց բառացիորեն սայթաքուն ճանապարհը։ Մեկ րոպե անց հայտնվում ես մարդու հասակի բարձրության ցուրտ տեղում։ Խոնավության հոտ է գալիս, շուրջբոլորը կավի գրեթե մեկմետրանոց շերտ է։
Չի բացառվում, որ շուտով թունելն ամբողջությամբ կբացվի, իսկ անձավի այցելուները կկարողանան դրանով հասնել Սանահինի վանք։ Եթե հավատանք բանվորների պատմություններին, երբեմն թունելի դեռ չմաքրված հատվածում ձայներ են լսվում, իսկ որոշ այցելուներ երդվում են, որ շշուկներ են լսել։
Զարնի Պարնի, կամ մարտիկների ու իշխանների ամրոցը
Այս քարանձվային-ամրոցային համալիրը մարզի ամենախորհրդավոր վայրերից մեկն է։ Տեղի բնակիչները պատմում են, որ 2013 թվականին Ռուբեն Մեսրոպյանը (որի ջանքերով էլ հենց վերականգնվել է քարանձավը) երազում մի ծերունու է տեսել, որը նրան ցույց է տվել Զարնի Պարնիի տեղն ու պահանջել վերականգնել համալիրը։ Թեև Մեսրոբյանը միստիկային առանձնապես չէր հավատում, սակայն պատմության և հնագիտության հանդեպ հետաքրքրությունը հաղթեցին կասկածամտությանը։ Հենց այդպես էլ Լոռվա գանձարանում ավելացավ ևս մեկ արժեք։
Համալիրը երեք մասից է բաղկացած․ զինվորների ու տերերի քարանձավները, ինչպես նաև 9-րդ դարի գինական վանական Հովհաննես Սարկավագ Իմաստասերի խուցը։ Հենց այս խցում են հայտնաբերվել ձեռագրերի հատվածներ և քարի վրա արձանագրված հայ մարտիկի աղոթքը։ Ըստ ավանդության՝ այստեղ պահվել են այն ձեռագրերն ու թանկարժեք իրերը, որոնք զավթիչների արշավանքների ժամանակ դուրս են բերվել Հաղպատի վանքից։ Ի դեպ` այստեղ նախատեսում են վերականգնել զինվորական խոհանոցը։
Զարնի Պարնիի ներքևի քարանձավի մուտքը կենտրոնական մասում է։ Առաջին բանը, որ աչքի է ընկնում, վերևից կաթացող ջուրն է։ Դա կաթիլային աղբյուր է, ջուրն առաստաղից հոսում է քարե «բաժակների» մեջ։ Համը սովորական խմելու ջրի համից չի տարբերվում, բայց, ըստ լեգենդի, այն բուժիչ է։ Թվում է, թե հայտնվել ես ամերիկյան ֆենթըզի-սերիալում և շուտով ամրոցի վերևում սկսելու են վիշապներ սավառնել։
«Գրեթե երեք ամիս մենք ձեռքով մաքրել ենք քարանձավը։ Գերեզման գտանք՝ երկու տղամարդու, մեկ կնոջ և երեխայի աճյուններով։ Այստեղ միստիկան ու գաղտնիքները շատ են, կամաց-կամաց բացվում են։ իսկ գիշերը կարելի է նունիսկ «Գահերի խաղը» նկարել»,-հպարտորեն ասում է Մեսրոբյանը։
Մարդաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ հայտնաբերված մնացորդները առնվազն 500 տարեկան են։
Ի դեպ` առեղծվածայինի մասին: Ասում են՝ երբեմն քարանձավում տարբեր առարկաներ սկսում են կամայականորեն շարժվել, և լուսավորությունը ինքն իրեն անջատվում է։ Կան մարդիկ, որոնք, իբր, զինվորների ոտնաձայներ են լսել, իսկ մյուսները պնդում են, որ տեսել են վերին խցից նայող Հովհաննես սարկավագ Իմաստասերին։
Մենք ինքներս նման բան չտեսանք, բայց տեղի բնակիչներին չհավատալու հիմքեր էլ չունենք։
Հ․Գ․ «Գանձերի ձորում» մենք բացառիկ գաստրափորձ ունեցանք՝ քարի հաց թխեցինք, մրգօղի պատրաստեցինք և խորոված դեղձով քաղցրավենիք։ Հասցրինք նաև նեպալցիների հետ ռաֆթինգի գնալ Դեբեդ գետում։ Այդ մասին կպատմենք «Գանձերի ձորի» մասին հաջորդ հոդվածում։