https://arm.sputniknews.ru/20220919/blinkenn-alievi-het-zrujcum-nran-kvoch-e-arel-dadarecnel-martakan-gvortsvoghutjunnery-petdep-48536929.html
Բլինկենը խոսել է Ալիևի հետ, նրան կոչ արել դադարեցնել մարտական գործողությունները. Պետդեպ
Բլինկենը խոսել է Ալիևի հետ, նրան կոչ արել դադարեցնել մարտական գործողությունները. Պետդեպ
Sputnik Արմենիա
Պետդեպում ընդգծել են` Միացյալ Նահանգները պնդելու է, որ մարտական գործողություններն անհապաղ դադարեցվեն։ 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T09:12+0400
2022-09-19T09:12+0400
2022-09-19T09:17+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
էնթոնի բլինկեն
ամն
իլհամ ալիև
ադրբեջան
հայաստան
հայ-ադրբեջանական
սահման
կրակոց
ագրեսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37808733_0:181:3127:1940_1920x0_80_0_0_48fdd2d605d917ee346c179892b00ed8.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կոչ անելով պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է Պետդեպի մամուլի ծառայությունը։Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Բլինկենը հայտնել է նաև Twitter–ում։«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի ողջունեմ հրադադարն ու հորդորեմ հետ քաշել զինված ուժերը և վերադառնալ խաղաղ բանակցություններին», – գրել է նա։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37808733_30:0:2761:2048_1920x0_80_0_0_b332e8af9e8aa3d327c5594bd263062a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էնթոնի բլինկեն, ամն, իլհամ ալիև, ադրբեջան, հայաստան, հայ-ադրբեջանական, սահման, կրակոց, ագրեսիա
էնթոնի բլինկեն, ամն, իլհամ ալիև, ադրբեջան, հայաստան, հայ-ադրբեջանական, սահման, կրակոց, ագրեսիա
Բլինկենը խոսել է Ալիևի հետ, նրան կոչ արել դադարեցնել մարտական գործողությունները. Պետդեպ
09:12 19.09.2022 (Թարմացված է: 09:17 19.09.2022) Պետդեպում ընդգծել են` Միացյալ Նահանգները պնդելու է, որ մարտական գործողություններն անհապաղ դադարեցվեն։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի –
Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կոչ անելով պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է
Պետդեպի մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ գիշերային հեռախոսազրույցի ժամանակ խորը մտահոգություն է հայտնել հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով ընթացող մարտական գործողությունների ու բուն Հայաստանի տարածքի հրետակոծության առնչությամբ։ Բլինկենը հորդորել է Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պնդելու է, որ մարտական գործողություններն անհապաղ դադարեցվեն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորում տեղի ունենա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Բլինկենը հայտնել է նաև Twitter–ում։
«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի ողջունեմ հրադադարն ու հորդորեմ հետ քաշել զինված ուժերը և վերադառնալ խաղաղ բանակցություններին», – գրել է նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։