https://arm.sputniknews.ru/20220919/adrbejanakan-despanatneri-mot-boghoqi-cujceri-ardjunqum-tsnvum-e-miasnakanutjan-gaghapary-48578563.html
Ադրբեջանի դեսպանատների մոտ բողոքի ցույցերի արդյունքում ծնվում է միասնականության գաղափարը
Ադրբեջանի դեսպանատների մոտ բողոքի ցույցերի արդյունքում ծնվում է միասնականության գաղափարը
Sputnik Արմենիա
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերին տարբեր երկրներում հայկական սփյուռքի կողմից Ադրբեջանի... 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T23:31+0400
2022-09-19T23:31+0400
2022-09-20T16:57+0400
ռադիո
պոդկաստ
զարեհ սինանյան
բողոքի ակցիա
ադրբեջան
սփյուռք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48576371_0:0:1600:901_1920x0_80_0_0_6fb7ec4908959c39a1c03051b2106951.jpg
Ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ցույցերի արդյունքում ծնվում է միասնականության գաղափարը
Sputnik Արմենիա
Ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ցույցերի արդյունքում ծնվում է միասնականության գաղափարը
Հայկական սփյուռքում ադրբեջանական վերջին ագրեսիայի դեմ իրականացվող ակցիաներն առաջացնում են համայնքային համախմբում, մարդիկ միավորվում են կոնկրետ գործողությունների շուրջ, հետևաբար ադրբեջանական դեսպանատների մոտ կազամակերպվող բողոքի ցույցերի արդյունքում ծնվում է միասնականության գաղափարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։«Չի բացառվում, որ այդ ակցիաների ընթացքում կլինեն բերման ենթարկված հայրենակիցներ, բայց չեմ կարծում, որ դա արվել է երկարատև ժամկետով։ Իհարկե ուրախալի է, որ մեր հայրենակիցները որևէ երկրում կարողանում են տեղի իշխանություններին ներկայացնել իրականությունը, ինչի արդյունքում վերջիններս ավելի են հետաքրքվում հայկական հարցերով կամ Հայաստանին հուզող խնդիրներով, բայց ի վերջո Հայաստանն է վարում արտաքին քաղաքականություն և Հայաստանն է, որ կարող է ի մի բերել իր շուրջ քաղաքականություն վարող պետությունների շահերը»,– ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։Սինանյանի կարծիքով` 44-օրյա պատերազմից հետո հայկական սփյուռքում մեր հայրենակիցները տակավին տառապում են հոգեբանական անկումային տրամադրություններով, մինչդեռ Հայաստանում մարդիկ կարծես ավելի արագ են սթափվել պատերազմի հետևանքներից։Նրա պնդմամբ` հայկական սփյուռքի ներուժը կոնսոլիդացնելու և օգտագործելու առումով նույնիսկ բարդ պայմաններում շատ աշխատանք է կատարվում։ Արտաքին գերատեսչությունը շարունակում է իրականացնել ծրագրեր, որոնք միտված են սփյուռքին ավելի ներգրավելու հայաստանյան գործընթացներին։ Օրինակ` այս տարի նախատեսված է Հայաստան–սփյուռք համաժողովի անցկացումը, որի ընթացքում տեղի կունենա անկեղծ ու բաց երկխոսություն արտերկրի հայրենակիցների հետ, կքննարկվեն հայ ժողովրդին հուզող խնդիրները։«Հայաստանի ակնկալիքը սփյուռքից այսօր շատ մինիմալ է։ Ցավոք, Հայաստանում էլ մարդիկ մի տեսակ թյուր կարծիք ունեն, որ սփյուռքը լքել է Հայաստանին, և վերջինս պետք է հույսը միայն իր վրա դնի, մինչդեռ իրականում հայկական սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ, միլիոնավոր հայրենակիցներ սրտացավ են, շատ բան են անում հայրենիքի համար և պատրաստ են ավելին անել, որպեսզի մենք հաղթահարենք դժվարությունները»,– ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Սփյուռքահայ 40 մասնագետներ աշխատել են ՀՀ 19 պետական կառույցներումՍինանյանի դիտարկմամբ` ի տարբերություն նախորդ 30 տարիների, Հայաստանին փող տալն ու մոռանալը, Հայաստանին անընդհատ բարեգործությամբ օժանդակելն ակնկալիք չէ, հետևաբար այսօր շեշտն ավելի շատ դրվում է որակական, մասնագիտական, կրթական, ներդրումային հարցերում համատեղ մասնակցության վրա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48576371_100:0:1524:1068_1920x0_80_0_0_fdaa764140ab26007e7e7f265a8d5ad3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, զարեհ սինանյան, բողոքի ակցիա, ադրբեջան, սփյուռք, аудио
պոդկաստ, զարեհ սինանյան, բողոքի ակցիա, ադրբեջան, սփյուռք, аудио
Ադրբեջանի դեսպանատների մոտ բողոքի ցույցերի արդյունքում ծնվում է միասնականության գաղափարը
23:31 19.09.2022 (Թարմացված է: 16:57 20.09.2022) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերին տարբեր երկրներում հայկական սփյուռքի կողմից Ադրբեջանի դեսպանատների մոտ կազմակերպված ակցիաներին, ինչպես նաև Հայաստան–Սփյուռք հարաբերություններին։
Հայկական սփյուռքում ադրբեջանական վերջին ագրեսիայի դեմ իրականացվող ակցիաներն առաջացնում են համայնքային համախմբում, մարդիկ միավորվում են կոնկրետ գործողությունների շուրջ, հետևաբար ադրբեջանական դեսպանատների մոտ կազամակերպվող բողոքի ցույցերի արդյունքում ծնվում է միասնականության գաղափարը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Չի բացառվում, որ այդ ակցիաների ընթացքում կլինեն բերման ենթարկված հայրենակիցներ, բայց չեմ կարծում, որ դա արվել է երկարատև ժամկետով։ Իհարկե ուրախալի է, որ մեր հայրենակիցները որևէ երկրում կարողանում են տեղի իշխանություններին ներկայացնել իրականությունը, ինչի արդյունքում վերջիններս ավելի են հետաքրքվում հայկական հարցերով կամ Հայաստանին հուզող խնդիրներով, բայց ի վերջո Հայաստանն է վարում արտաքին քաղաքականություն և Հայաստանն է, որ կարող է ի մի բերել իր շուրջ քաղաքականություն վարող պետությունների շահերը»,– ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։
Սինանյանի կարծիքով` 44-օրյա պատերազմից հետո հայկական սփյուռքում մեր հայրենակիցները տակավին տառապում են հոգեբանական անկումային տրամադրություններով, մինչդեռ Հայաստանում մարդիկ կարծես ավելի արագ են սթափվել պատերազմի հետևանքներից։
«Հայաստանում ապրողները չեն կարող երկար ժամանակ տրվել հուսահատության կամ լինել դեպրեսիայի մեջ, որովհետև ստիպված են ապրել ու շարունակ արարել` ձեռնարկելով ակտիվ քայլեր, որպեսզի ապագան ավելի լավը լինի։ Այդուհանդերձ, հուսալքության կամ ջլատվածության զգացումը սփյուռքում էլ նոյեմբերի 9-ի զինադադարից հետո շատ է պակասել»,– ասաց Սինանյանը։
Նրա պնդմամբ` հայկական սփյուռքի ներուժը կոնսոլիդացնելու և օգտագործելու առումով նույնիսկ բարդ պայմաններում շատ աշխատանք է կատարվում։ Արտաքին գերատեսչությունը շարունակում է իրականացնել ծրագրեր, որոնք միտված են սփյուռքին ավելի ներգրավելու հայաստանյան գործընթացներին։ Օրինակ` այս տարի նախատեսված է Հայաստան–սփյուռք համաժողովի անցկացումը, որի ընթացքում տեղի կունենա անկեղծ ու բաց երկխոսություն արտերկրի հայրենակիցների հետ, կքննարկվեն հայ ժողովրդին հուզող խնդիրները։
«Հայաստանի ակնկալիքը սփյուռքից այսօր շատ մինիմալ է։ Ցավոք, Հայաստանում էլ մարդիկ մի տեսակ թյուր կարծիք ունեն, որ սփյուռքը լքել է Հայաստանին, և վերջինս պետք է հույսը միայն իր վրա դնի, մինչդեռ իրականում հայկական սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ, միլիոնավոր հայրենակիցներ սրտացավ են, շատ բան են անում հայրենիքի համար և պատրաստ են ավելին անել, որպեսզի մենք հաղթահարենք դժվարությունները»,– ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։
Սինանյանի դիտարկմամբ` ի տարբերություն նախորդ 30 տարիների, Հայաստանին փող տալն ու մոռանալը, Հայաստանին անընդհատ բարեգործությամբ օժանդակելն ակնկալիք չէ, հետևաբար այսօր շեշտն ավելի շատ դրվում է որակական, մասնագիտական, կրթական, ներդրումային հարցերում համատեղ մասնակցության վրա։