https://arm.sputniknews.ru/20220918/gnahatum-enq-amn-i-hstak-dirqorvoshumy-kapvats-adrbejani-koghmic-hh-i-dem-agresiaji-het-48530911.html
Թուրքիային ԼՂ հարցում հակազդելու առումով ԱՄՆ–ն Հայաստանի ընկերն է. Փելոսին` Փաշինյանին
Թուրքիային ԼՂ հարցում հակազդելու առումով ԱՄՆ–ն Հայաստանի ընկերն է. Փելոսին` Փաշինյանին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ... 18.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-18T20:03+0400
2022-09-18T20:03+0400
2022-09-18T20:26+0400
նենսի փելոսի
ամն
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48531334_170:287:1639:1113_1920x0_80_0_0_aa8088067161a71cf331aa4660c198b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։«Իհարկե, ԱՄՆ կառավարության կողմից հստակ ձևակերպումները գնահատելի են, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար։ Տեղյակ եք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ներկա իրավիճակը, և մենք հույս ունենք, ու դա մեր դիրքորոշումն է, որ այս իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում և այս առումով, իհարկե, մենք ապավինում ենք ԱՄՆ աջակցությանը»,– նշել է Փաշինյանը։Նա ընդգծել է, որ Հայաստանը գնահատում է նաև ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանում ժողովրդավարական օրակարգին։ ՀՀ վարչապետը Փելոսիին համարել է Հայաստանի վստահելի ընկեր և հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան արդյունավետ բանակցություններ վարել։Նենսի Փելոսին էլ շեշտել է, որ Հայաստանում ժողովրդավարության աջակցության, Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչման, Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում հակազդեցության և բոլոր մնացած առումներով ԱՄՆ–ն Հայաստանի ընկերն է։«Անցած տարի տեղի ունեցան ընտրություններ, որոնք գնահատվեցին ազատ և արդար, և Ձեր հաղթանակը պատերազմի և այլ հանգամանքների պայմաններում։ Բանը նրանում է, որ երբ մենք սովորաբար այցելում ենք որևէ երկիր, դա հարգանք դրսևորելու, լսելու և սովորելու նպատակ է ունենում, բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ ԱՄՆ-ից Հայաստան եկած այս պատվիրակությունն իր հետ բերել է Ամերիկայի ժողովրդի սերը»,– ասել է Փելոսին։Զրուցակիցները նաև քննարկել են հայ–ամերիկյան գործընկերությանը, տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը` ՀՀ կառավարության բարեփոխումների հարուստ օրակարգի առաջմղման գործում։Փաշինյանը և Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային և ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցերի: Քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է ակտիվորեն նպաստել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերին:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48531334_284:176:1533:1113_1920x0_80_0_0_f8084177ab9023fc0098a5b57a06799c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նենսի փելոսի, ամն, հայաստան, նիկոլ փաշինյան
նենսի փելոսի, ամն, հայաստան, նիկոլ փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
կառավարության մամուլի ծառայությունը։ «Իհարկե, ԱՄՆ կառավարության կողմից հստակ ձևակերպումները գնահատելի են, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար։ Տեղյակ եք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ներկա իրավիճակը, և մենք հույս ունենք, ու դա մեր դիրքորոշումն է, որ այս իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում և այս առումով, իհարկե, մենք ապավինում ենք ԱՄՆ աջակցությանը»,– նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը գնահատում է նաև ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանում ժողովրդավարական օրակարգին։ ՀՀ վարչապետը Փելոսիին համարել է Հայաստանի վստահելի ընկեր և հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան արդյունավետ բանակցություններ վարել։
Նենսի Փելոսին էլ շեշտել է, որ Հայաստանում ժողովրդավարության աջակցության, Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչման, Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում հակազդեցության և բոլոր մնացած առումներով ԱՄՆ–ն Հայաստանի ընկերն է։
«Անցած տարի տեղի ունեցան ընտրություններ, որոնք գնահատվեցին ազատ և արդար, և Ձեր հաղթանակը պատերազմի և այլ հանգամանքների պայմաններում։ Բանը նրանում է, որ երբ մենք սովորաբար այցելում ենք որևէ երկիր, դա հարգանք դրսևորելու, լսելու և սովորելու նպատակ է ունենում, բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ ԱՄՆ-ից Հայաստան եկած այս պատվիրակությունն իր հետ բերել է Ամերիկայի ժողովրդի սերը»,– ասել է Փելոսին։
Զրուցակիցները նաև քննարկել են հայ–ամերիկյան գործընկերությանը, տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը` ՀՀ կառավարության բարեփոխումների հարուստ օրակարգի առաջմղման գործում։
Փաշինյանը և Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային և ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցերի: Քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է ակտիվորեն նպաստել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերին: