Հրետակոծություններ՝ սահմանին, ակցիաներ ու այցեր՝ մայրաքաղաքում. շաբաթվա լուսանկարները
Հրետակոծություններ՝ սահմանին, ակցիաներ ու այցեր՝ մայրաքաղաքում. շաբաթվա լուսանկարները
Sputnik Արմենիա
Այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած էր։ Շաբաթը սկսվել էր սուսերամարտի մրցաշարով, սակայն սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը չարագուշակ լուրեր սկսեցին գալ... 18.09.2022, Sputnik Արմենիա
Այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած էր։ Շաբաթը սկսվել էր սուսերամարտի մրցաշարով, սակայն սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը չարագուշակ լուրեր սկսեցին գալ սահմանից. Ադրբեջանի ԶՈւ–ն հրետակոծում էր Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում տեղակայված դիրքերն ու բնակելի տարածքները։ Արդյունքում կան զոհեր, վիրավորներ և՛ քաղաքացիների, և՛ զինծառայողների շրջանում։ Սահմանին տիրող իրավիճակի պատճառով շաբաթվա ընթացքում մի քանի օր բողոքի ակցիաներ սկսեցին իրականացնել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները։ Նրանց միացել էին նաև ընդդիմադիր պատգամավորները, որոնք փաստաթուղթ ստորագրեցին, որպեսզի գործընթաց սկսվի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ ՔՊ–ական պատգամավորները, սակայն չհամաձայնեցին ստորագրել այդ ձևաթղթի տակ։ Վերիշենում առաջին հրթիռը մեր տան վրա ընկավ. բնակիչները` ադրբեջանական ագրեսիայի մասինԱյդ ընթացքում, Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված, բուհերի ուսանողները դիրքեր ուղարկելու համար օգնություն էին հավաքում` սնունդ, դեղորայք, հագուստ, ծխախոտ և այլ անհրաժեշտ իրեր։ՀՀ–ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն էլ օրերս այցելել էին Ջերմուկ` մարտական գործողությունների գծում տիրող իրավիճակն ուսումնասիրելու նպատակով։ Հենց այնտեղ էլ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը դիվանագետներին ցույց էր տվել ադրբեջանական զինծառայողների վայրագություններն ապացուցող տեսանյութեր։Շաբաթվա վերջին էլ Հայաստան ժամանեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։ Վերջինս եղել է Ծիծեռնակաբերդում, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Փելոսին նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույց է տվել լրատվամիջոցների համար, հանդիպել վարչապետ Փաշինյանի ու ընդդիմադիրների հետ։
Այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած էր։ Շաբաթը սկսվել էր սուսերամարտի մրցաշարով, սակայն սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը չարագուշակ լուրեր սկսեցին գալ սահմանից. Ադրբեջանի ԶՈւ–ն հրետակոծում էր Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում տեղակայված դիրքերն ու բնակելի տարածքները։ Արդյունքում կան զոհեր, վիրավորներ և՛ քաղաքացիների, և՛ զինծառայողների շրջանում։ Սահմանին տիրող իրավիճակի պատճառով շաբաթվա ընթացքում մի քանի օր բողոքի ակցիաներ սկսեցին իրականացնել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները։ Նրանց միացել էին նաև ընդդիմադիր պատգամավորները, որոնք փաստաթուղթ ստորագրեցին, որպեսզի գործընթաց սկսվի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ ՔՊ–ական պատգամավորները, սակայն չհամաձայնեցին ստորագրել այդ ձևաթղթի տակ։
Այդ ընթացքում, Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված, բուհերի ուսանողները դիրքեր ուղարկելու համար օգնություն էին հավաքում` սնունդ, դեղորայք, հագուստ, ծխախոտ և այլ անհրաժեշտ իրեր։
ՀՀ–ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն էլ օրերս այցելել էին Ջերմուկ` մարտական գործողությունների գծում տիրող իրավիճակն ուսումնասիրելու նպատակով։ Հենց այնտեղ էլ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը դիվանագետներին ցույց էր տվել ադրբեջանական զինծառայողների վայրագություններն ապացուցող տեսանյութեր։
Շաբաթվա վերջին էլ Հայաստան ժամանեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։ Վերջինս եղել է Ծիծեռնակաբերդում, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Փելոսին նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույց է տվել լրատվամիջոցների համար, հանդիպել վարչապետ Փաշինյանի ու ընդդիմադիրների հետ։
ՀՀ–ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն այցելել են Ջերմուկ` մարտական գործողությունների գծում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով
ՀՀ–ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն այցելել են Ջերմուկ` մարտական գործողությունների գծում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով