https://arm.sputniknews.ru/20220918/chgiteinq-vor-mer-ajcy-khamynkni-razmakan-gortsvoghutjunnerin-hajordvogh-orerin-nensi-pelvosi-48502943.html
Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին. Նենսի Փելոսի
Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին. Նենսի Փելոսի
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված զինադադարի համաձայնության համար։ 18.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-18T12:29+0400
2022-09-18T12:29+0400
2022-09-18T13:00+0400
նենսի փելոսի
ամն
հայաստան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48503307_0:38:800:488_1920x0_80_0_0_4ef8466f8476dbcdc3aefcd65e0c6f14.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը, որին հաջորդել է առանձնազրույցը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։Զրուցակիցներն այնուհետև միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում:Նա ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և հայտնել, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ընդգծել է, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված փխրուն զինադադարի համաձայնության համար։Կողմերը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հետագա միջխորհրդարանական համագործակցության նախագծերին: Փելոսիի այցը առիթ է արևմտամետ ուժերի կողմից հակառուսականություն տարածելու համար. ԲադալյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն էլ նշել է, որ իրենք հպարտանում են հայրենասեր հայերով շրջապատված լինելով։«Երբ մենք որևէ երկիր ենք գնում, մեզ համար կարևոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաև մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարևոր բաղադրիչը»,-ասել է Նենսի Փելոսին:Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48503307_74:0:786:534_1920x0_80_0_0_e83c19c45f948a81b78799312801a9ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նենսի փելոսի, ամն, հայաստան, ալեն սիմոնյան
նենսի փելոսի, ամն, հայաստան, ալեն սիմոնյան
Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին. Նենսի Փելոսի
12:29 18.09.2022 (Թարմացված է: 13:00 18.09.2022) ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված զինադադարի համաձայնության համար։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը, որին հաջորդել է առանձնազրույցը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն այնուհետև միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում:
«Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրի համար ծանրագույն շրջանում, և այն այս առումով առավել գնահատելի է»,– նշել է Սիմոնյանը:
Նա ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և հայտնել, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ընդգծել է, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված փխրուն զինադադարի համաձայնության համար։
Կողմերը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հետագա միջխորհրդարանական համագործակցության նախագծերին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն էլ նշել է, որ իրենք հպարտանում են հայրենասեր հայերով շրջապատված լինելով։
«Երբ մենք որևէ երկիր ենք գնում, մեզ համար կարևոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաև մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարևոր բաղադրիչը»,-ասել է Նենսի Փելոսին:
Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ: