https://arm.sputniknews.ru/20220917/vaghaturum-ardzakvel-e-13-ark-tner-ajginer-en-vnasvel-mi-pashtpany-sjuniqum-e-48477156.html
Վաղատուրում արձակվել է 13 արկ, տներ, այգիներ են վնասվել. ՄԻ պաշտպանը Սյունիքում է
Վաղատուրում արձակվել է 13 արկ, տներ, այգիներ են վնասվել. ՄԻ պաշտպանը Սյունիքում է
Sputnik Արմենիա
Տեղ գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։ 17.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-17T20:45+0400
2022-09-17T20:45+0400
2022-09-17T20:45+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հհ միպ
քրիստինե գրիգորյան
սյունիք
սահման
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48476562_0:433:750:855_1920x0_80_0_0_726e9660ef6a646ed5b1550913a7519d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքի մարզում է, որտեղ արձանագրում է սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում հասցված վնասը։Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում արկակոծության հետևանքով վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, որի մոտակայքում են գտնվում դպրոցն ու համայնքապետարանի շենքը։ Գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։ Նման արձանագրում է արել ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, տեղեկանում ենք Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։Իսկ Վաղատուր համայնքում արձակվել է 13 արկ, ինչի հետևանքով վնասվել են համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ։ Արձանագրվել է, որ տուժել են նաև ընտանի կենդանիներ՝ երկու կով անկել է, կան նաև վնասվածք ստացած կենդանիներ։ Համայնքի վրա տարբեր ինտենսիվությամբ կրակ բացվել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշեր՝ ժամը 12։10-12։30-ն ընկած ժամանակահատվածում։Մարզում ՄԻՊ փաստահավաք խմբի աշխատանքները շարունակվում են։Հիշեցնենք, որ Գրիգորյանն այսօր նաև Ջերմուկ էր այցելել. տեղում արձանագրվել էր, որ ադրբեջանական հարձակման հետևանքով վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա։Պաշտպանի ներկայացուցիչները տարածքից վերցրել են հրթիռակոծման բեկորային մասեր։
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48476562_0:362:750:925_1920x0_80_0_0_d8926ae73876f6a725f56e7ec86a551a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, քրիստինե գրիգորյան, սյունիք, սահման, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
հհ միպ, քրիստինե գրիգորյան, սյունիք, սահման, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Վաղատուրում արձակվել է 13 արկ, տներ, այգիներ են վնասվել. ՄԻ պաշտպանը Սյունիքում է
Տեղ գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքի մարզում է, որտեղ արձանագրում է սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում հասցված վնասը։
Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում արկակոծության հետևանքով վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, որի մոտակայքում են գտնվում դպրոցն ու համայնքապետարանի շենքը։ Գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։ Նման արձանագրում է արել ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը,
տեղեկանում ենք Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։
Իսկ Վաղատուր համայնքում արձակվել է 13 արկ, ինչի հետևանքով վնասվել են համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ։ Արձանագրվել է, որ տուժել են նաև ընտանի կենդանիներ՝ երկու կով անկել է, կան նաև վնասվածք ստացած կենդանիներ։ Համայնքի վրա տարբեր ինտենսիվությամբ կրակ բացվել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշեր՝ ժամը 12։10-12։30-ն ընկած ժամանակահատվածում։
Մարզում ՄԻՊ փաստահավաք խմբի աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Գրիգորյանն այսօր նաև Ջերմուկ էր այցելել. տեղում արձանագրվել էր, որ ադրբեջանական հարձակման հետևանքով վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա։
Պաշտպանի ներկայացուցիչները տարածքից վերցրել են հրթիռակոծման բեկորային մասեր։