00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Միքայելյան
Պաշտոնյաների հրաժարականները տեսականորեն կարող են կապված լինել ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ․ Հրանտ Միքայելյան
09:07
5 ր
Արթուր Մարտիրոսյան
Հայ-իրանական անցակետից ՌԴ սահմանապահներին հանելով Փաշինյանը ցույց է տալիս Արևմուտքին, որ քայլեր է ձեռնարկում. Արթուր Մարտիրոսյան
09:13
10 ր
Արմեն Կապրիելյան
Պետությունը կարող է ավելին անել գերիներին Բաքվից վերադարձնելու հարցում. Արմեն Կապրիելյան
09:24
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:32
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելյան նորամուծություն. Հայաստանում կթողարկեն էներգախնայող սարքեր

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցՄիկրոսխեմա
Միկրոսխեմա - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2022
Միկրոսխեմա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իսրայելա-ռուսական տեխնոլոգիայի հիման վրա, որը հաջողվել է տեղայնացնել Հայաստանում, կթողարկվեն սարքեր, որոնք արդյունաբերական օբյեկտներին թույլ են տալիս զգալիորեն խնայել էլեկտրաէներգիան:

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Սարքերը կթողարկվեն Հայաստանում։ Փորձնական նմուշների արտադրությունը նախատեսվում է կազմակերպել մինչև տարեվերջ, իսկ առայժմ արտադրության համար տարածքների նախապատրաստում է ընթանում։ Իսրայելում, Ռուսաստանում, Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում անցկացված փորձարկումները հաստատել են, որ էներգախնայողության մակարդակի առումով այս տեխնոլոգիան դեռ նմանը չունի։
Արտադրող ընկերությունը՝ ELSA ՓԲԸ-ն, վերջերս ՀՀ կառավարությունից Երևանի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ դառնալու թույլտվություն է ստացել։ Այստեղ, ինչպես և Հայաստանի մյուս ԱՏԳ-ներում, արտադրողներն ազատվում են գրեթե բոլոր հարկերից (բացի աշխատակիցների եկամտահարկից)։
Իսրայելում ռուս մասնագետների մասնակցությամբ ստեղծված տեխնոլոգիան արտոնագիր է ստացել ԱՄՆ-ում։ Փորձնական սարքերը փորձարկվել են տարբեր երկրների ձեռնարկություններում։ Այսպես, անցյալ տարվա սեպտեմբերին և այս ամռանը դրանք փորձարկել են «Տատնեֆտ» ընկերության նավթարդյունահանող աշտարակներում, որտեղ դրանք ցույց են տվել էլեկտրաէներգիայի 30 տոկոս խնայողություն։
Աշխարհում կան սարքեր, որոնք կառավարում են շարժիչների էներգասնուցումը։ Դրանք օգնում են սահուն գործարկել սարքերը և կարգավորել հոսանքի հաճախականությունը: Այդ կերպ դրանք պաշտպանում են շարժիչը ծանրաբեռնվածությունից: Բայց միևնույն ժամանակ դրանք չեն կարողանում անցնել էներգախնայող ռեժիմների (ինչն էլ հենց հանդիսանում է ELSA տեխնոլոգիայի առավելությունը)։
«Վերջին շրջանում շատ երկրներում սկսված էներգետիկ ճգնաժամի պայմաններում մեր սարքերի համար զգալի շուկա է բացվում, հատկապես այն երկրներում, որտեղ էլեկտրաէներգիայի արժեքը բարձր է, և դրա խնայողությունը հատկապես կարևոր է ծախսերի նվազեցման համար:
Մատակարարումների նախնական պայմանավորվածություններ արդեն կան եվրոպական մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների հետ։ Նման նոու-հաուի արտադրությունը Հայաստան բերելը մեծ հաջողություն է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ձեռնարկության տնօրեն Արսեն Սարգսյանը։
Առաջիկա երեք տարում նախագծի նախաձեռնողներն ու ռազմավարական ներդրողները պատրաստվում են 15 մլն դոլար ներգրավել և մի քանի տասնյակ աշխատատեղ ստեղծել:
Սարքերը, որոնք արտադրվելու են ԱՏԳ-ում, մի տեսակ ավտոմատ դիսպետչերներ են, որոնք կառավարում են Էլեկտրաշարժիչների աշխատանքային ռեժիմները՝ կախված ծանրաբեռնվածությունից: Երբ շարժիչը (հաստոցի, բետոնախառնիչի, պոմպի և այլն) բարձր ծանրաբեռնվածությամբ է աշխատում, կապը ավտոմատ կերպով տեղադրվում է «եռանկյունի» սխեմայի վրա (որը ավելի շատ էներգիա է պահանջում, բայց բարձր հզորություն է տալիս):
Հայ ինժեներները արևային վահանակները փոշուց և ձյունից մաքրող ռոբոտ են հավաքել
Ցածր ծանրաբեռնածության դեպքում միացման սխեման անցնում է «աստղին» (որը, ընդհակառակը, ավելի քիչ է սպառում, բայց ավելի ցածր հզորություն է տալիս): Անցումները ավտոմատ են տեղի ունենում, տիրիստորների (կիսահաղորդչային մարտկոցների) օգնությամբ։ Դրա շնորհիվ շարժիչները ավելի հզոր սխեմայով չեն աշխատում, եթե կարիքը չկա։
Հայաստանում կազմվելու և կատարելագործվելու է սարքերի աշխատանքի ծրագրային ապահովումը, որն էլ հենց կազմում է դրանց արժեքի հիմնական մասը։ Ծրագրի որակից է կախված, թե որքան ճիշտ ժամանակին կարգավարը կփոխի աշխատանքային ռեժիմները, կխնայի էներգիան, չի վնասի շարժիչները: Այստեղ արտադրելու են նաև մետաղական պատյաններ սարքերի համար։
«Ծրագրային ապահովումը այդ սարքերում կազմում է արժեքի մինչև 70-80%-ը։ Այդ պատճառով էլ մենք կարող ենք հայկական ծագման հավաստագիր ստանալ»,-հավելեց Սարգսյանը։
Հեռանկարում Հայաստանում նախատեսվում է նաև կարգավարների համար էլեկտրոնային «միջուկներ» հավաքել։
Լրահոս
0