https://arm.sputniknews.ru/20220917/erkrnern-irenq-petq-e-vorvoshen-irenc-tshakatagiry-rajisin-erdvoghanin-48458322.html
Երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը. Ռայիսին` Էրդողանին
Երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը. Ռայիսին` Էրդողանին
Sputnik Արմենիա
Ռայիսին նշել է, որ Իրանն աջակցում է իր ընկերներին և հարևաններին ճգնաժամերի ժամանակ։ 17.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-17T13:10+0400
2022-09-17T13:10+0400
2022-09-17T13:10+0400
էբրահիմ ռայիսի
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
նախագահ
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48457947_0:131:2501:1537_1920x0_80_0_0_3335e6aac5c1999f38a27899ab043b46.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան տարածաշրջանային զարգացումների շուրջ զրուցել են Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի նախագահի պաշտոնական կայքից։Ռայիսին նշել է, որ Իրանը դեմ է պատեռնալիզմին։Նրա խոսքով` Իրանն աջակցում է իր ընկերներին և հարևաններին ճգնաժամերի ժամանակ, Իրանն իր հարևանների բարեկամն է։Միաժամանակ, Ռայիսին նշել է, թե ողջունում է «Ղարաբաղի տարածքի ազատագրումը»։Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:Հայաստանը պետք է հստակեցնի, թե ի վերջո ինչ է ուզում ՇՀԿ–ից. քաղաքագետ2021-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է նաև Եգիպտոսին, Քաթարին և Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես դիմել է ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ միանալու համար:
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48457947_138:0:2361:1667_1920x0_80_0_0_b62c49919d5ef30d2105de4734256574.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էբրահիմ ռայիսի, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, նախագահ, ռեջեփ թայիփ էրդողան
էբրահիմ ռայիսի, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, նախագահ, ռեջեփ թայիփ էրդողան
Երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը. Ռայիսին` Էրդողանին
Ռայիսին նշել է, որ Իրանն աջակցում է իր ընկերներին և հարևաններին ճգնաժամերի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան տարածաշրջանային զարգացումների շուրջ զրուցել են Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի նախագահի
պաշտոնական կայքից։
Ռայիսին նշել է, որ Իրանը դեմ է պատեռնալիզմին։
«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագիրը պետք է հենց իրենք որոշեն, իսկ նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն»,–ասել է Ռայիսին։
Նրա խոսքով` Իրանն աջակցում է իր ընկերներին և հարևաններին ճգնաժամերի ժամանակ, Իրանն իր հարևանների բարեկամն է։
Միաժամանակ, Ռայիսին նշել է, թե ողջունում է «Ղարաբաղի տարածքի ազատագրումը»։
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
2021-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է նաև Եգիպտոսին, Քաթարին և Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես դիմել է ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ միանալու համար: