https://arm.sputniknews.ru/20220917/baqun-haghvordum-e-vor-hajastanin-e-handznel-32-haj-zinvvori-marmin-48479948.html
Բաքուն հաղորդում է, որ Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին
Բաքուն հաղորդում է, որ Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին
Sputnik Արմենիա
Մինչ այս պահն ադրբեջանական վերջին հարձակման զոհերի հաստատված թիվը 135 էր։ 17.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-17T21:39+0400
2022-09-17T21:39+0400
2022-09-17T21:44+0400
զինվոր
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
դիակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0c/26078440_0:135:1600:1035_1920x0_80_0_0_2b53582641c130829086eb1aa10277c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։Այս փաստը հաստատել է նաև Ադրբեջանի բանտարկյալների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:Նշենք, որ մինչ այս պահը ադրբեջանական վերջին հարձակման զոհերի հաստատված թիվը 135 էր, որը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0c/26078440_180:0:1600:1065_1920x0_80_0_0_e906c17cdf70b8dec9a43aa83a821494.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինվոր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, դիակ
զինվոր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, դիակ
Բաքուն հաղորդում է, որ Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին
21:39 17.09.2022 (Թարմացված է: 21:44 17.09.2022) Մինչ այս պահն ադրբեջանական վերջին հարձակման զոհերի հաստատված թիվը 135 էր։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Այս փաստը հաստատել է նաև Ադրբեջանի բանտարկյալների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:
Նշենք, որ մինչ այս պահը ադրբեջանական վերջին հարձակման զոհերի հաստատված թիվը 135 էր, որը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ
հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։