https://arm.sputniknews.ru/20220917/amnn-kiprvosic-hanel-e-zenqi-embargvon-2023-finansakan-tarva-hamar-48456159.html
ԱՄՆ–ն Կիպրոսից հանել է զենքի էմբարգոն 2023 ֆինանսական տարվա համար
ԱՄՆ–ն Կիպրոսից հանել է զենքի էմբարգոն 2023 ֆինանսական տարվա համար
Sputnik Արմենիա
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Կոնգրեսին վստահեցրել է, որ Կիպրոսի Հանրապետությունը կատարել է արտահանումը, վերաարտահանումն ու իրեն պաշտպանական արտադրանքի... 17.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-17T12:02+0400
2022-09-17T12:02+0400
2022-09-17T12:02+0400
ամն
կիպրոս
սպառազինություն
նեդ փրայս
https://cdn.am.sputniknews.ru/img/1594/97/15949749_0:109:1600:1009_1920x0_80_0_0_a0f4e14ef66f965dc5758d63cd2dd914.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2023 ֆինանսական տարվա համար (ԱՄՆ–ում մեկնարկում է հոկտեմբերի 1-ից) Կիպրոսից հանել է սահմանափակումները պաշտպանական արտադրանքի վաճառքի ոլորտում։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։Ինչպես նշել է Փրայսը, ավելի վաղ Կոնգրեսի ընդունած օրենսդրական որոշ նախաձեռնություններով Վաշինգտոնից պահանջում են տարեկան առնվազն մեկ անգամ հաստատել, որ Նիկոսիան շարունակում է համագործակցել ԱՄՆ կառավարության հետ` բարեփոխումներ իրականացնելու համար փողերի լվացման դեմ պայքարի կարգավորման և ֆինանսական կարգավորման վերահսկողության ոլորտում։Բացի այդ, պետքարտուղարը պետք է օրենսդիրներին վստահեցնի, որ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը ձեռնարկել և շարունակում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել լիցքավորման և սպասարկման նպատակով ռուսական նավերի մուտքը նավահանգիստներ արգելելու համար։Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը. Կիպրոսի ԱԳՆՄիայն այդ դեպքում պաշտպանական արտադրանքի վաճառքի ոլորտում Կիպրոսից ամեն տարի կհանվեն ամերիկյան սահմանափակումները։Թուրքիայի ԱԳՆ–ն արդեն բացասական արձագանք է տվել ԱՄՆ որոշմանը` հայտարարելով, որ Կիպրոսի նկատմամբ զենքի էմբարգոյի չեղարկումը վնաս կհասցնի խաղաղությանն ու կայունությանը Արևելյան Միջերկրածովում։
ամն
կիպրոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1594/97/15949749_56:0:1545:1117_1920x0_80_0_0_d5b04fc6906974ef1f1196e7a655a0d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, կիպրոս, սպառազինություն, նեդ փրայս
ամն, կիպրոս, սպառազինություն, նեդ փրայս
ԱՄՆ–ն Կիպրոսից հանել է զենքի էմբարգոն 2023 ֆինանսական տարվա համար
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Կոնգրեսին վստահեցրել է, որ Կիպրոսի Հանրապետությունը կատարել է արտահանումը, վերաարտահանումն ու իրեն պաշտպանական արտադրանքի փոխանցումը թույլատրելու համար անհրաժեշտ պայմանները։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2023 ֆինանսական տարվա համար (ԱՄՆ–ում մեկնարկում է հոկտեմբերի 1-ից) Կիպրոսից հանել է սահմանափակումները պաշտպանական արտադրանքի վաճառքի ոլորտում։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է
գերատեսչության կայքում։
«Բլինկենը պարզել ու Կոնգրեսին վստահեցրել է, որ Կիպրոսի Հանրապետությունը կատարել է անհրաժեշտ պայմանները, որոնք նախատեսված են համապատասխան օրենսդրությամբ, որպեսզի 2023 ֆինանսական տարում թույլատրվի Կիպրոս պաշտպանական արտադրանքի արտահանումը, վերաարտահանումն ու փոխանցումը։ Նիկոսիայի կողմից պայմանների կատարումը գնահատվում է ամեն տարի», – ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշել է Փրայսը, ավելի վաղ Կոնգրեսի ընդունած օրենսդրական որոշ նախաձեռնություններով Վաշինգտոնից պահանջում են տարեկան առնվազն մեկ անգամ հաստատել, որ Նիկոսիան շարունակում է համագործակցել ԱՄՆ կառավարության հետ` բարեփոխումներ իրականացնելու համար փողերի լվացման դեմ պայքարի կարգավորման և ֆինանսական կարգավորման վերահսկողության ոլորտում։
Բացի այդ, պետքարտուղարը պետք է օրենսդիրներին վստահեցնի, որ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը ձեռնարկել և շարունակում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել լիցքավորման և սպասարկման նպատակով ռուսական նավերի մուտքը նավահանգիստներ արգելելու համար։
Միայն այդ դեպքում պաշտպանական արտադրանքի վաճառքի ոլորտում Կիպրոսից ամեն տարի կհանվեն ամերիկյան սահմանափակումները։
Թուրքիայի ԱԳՆ–ն արդեն բացասական արձագանք է տվել ԱՄՆ որոշմանը` հայտարարելով, որ Կիպրոսի նկատմամբ զենքի էմբարգոյի չեղարկումը վնաս կհասցնի խաղաղությանն ու կայունությանը Արևելյան Միջերկրածովում։