00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի հարձակման պատճառով ՀՀ–ում հետաձգվում են միջոցառումներ, համերգներ, ներկայացումներ

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2022
Բաժանորդագրվել
Չեղարկվել կամ հետաձգվել են նույնիսկ մանկական ներկայացումները։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, ինչից ելնելով ՀՀ մի շարք մշակութային հաստատություններում չեղարկվել կամ հետաձգվել են բազմաթիվ թատերական ներկայացումներ, միջոցառումներ ու համերգներ։
Գրեթե բոլոր մշակութային հաստատությունները նույնպես չեղարկումների և հետաձգումների մասին հայտարարություններ են տարածել համացանցում։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չեղարկել է սեպտեմբերի 15-ին կայանալիք համերգը, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնն էլ հետաձգել է սեպտեմբերի 16-ին, 17-ին և 18-ին անցկացվելիք ներկայացումները։ Նմանատիպ որոշումներ են կայացրել նաև Գյումրու պետական դրամատիկական, Բոհեմ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնները։
Չեղարկվել կամ հետաձգվել են նույնիսկ մանկական ներկայացումները` «Թատրոն կայարանում», ինչպես նաև Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։
Վանաձորի տիկնիկային թատրոնն էլ հետաձգել է սեպտեմբերի 24-ին կայանալիք` թատրոնի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումը։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, սակայն, շարունակում է իր բնականոն աշխատանքը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մարկետինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ առաջիկայում իրենց մոտ բոլոր ներկայացումներն իրականացվելու են ըստ խաղացանկի և չեղարկման կամ հետաձգման որոշում դեռևս չկա։
Բոլոր կառույցները, որտեղ եղել են չեղարկումներ կամ հետաձգումներ, վստահեցնում են` նախօրոք գնված տոմսերն ուժի մեջ կլինեն տեղափոխված օրերին, որոշ թատրոններ նաև դիտարկում են տոմսերի վերադարձի տարբերակը, եթե ներկայացվի ՀԴՄ կտրոն կամ անձնագիր։
Նշենք, որ համատարած հետաձգվում են նաև հարսանեկան արարողությունները, ծննդյան տոնակատարությունները, սրճարաններում բարձր երաժշտություն չի հնչում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Լրահոս
0