https://arm.sputniknews.ru/20220917/79-zvoh-ev-282-viravvor-adrbejani-pnn-nvor-tvjalner-e-hajtnel-irenc-kvorustneric-48465808.html
79 զոհ և 282 վիրավոր. Ադրբեջանի ՊՆ–ն նոր տվյալներ է հայտնել իրենց կորուստներից
79 զոհ և 282 վիրավոր. Ադրբեջանի ՊՆ–ն նոր տվյալներ է հայտնել իրենց կորուստներից
Sputnik Արմենիա
Ադրբեջանական կողմի վիրավորներից 21-ի վիճակը ծանր է։ 17.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-17T16:04+0400
2022-09-17T16:04+0400
2022-09-17T16:09+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
զոհ
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26299830_0:0:3255:1830_1920x0_80_0_0_d1216c14aa093c628ad61f443186314c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը նոր տվյալներ է հայտնել Հայաստանի վրա հարձակման հետևանքով ունեցած սեփական կորուստների վերաբերյալ։Մասնավորապես`Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ զոհերի թիվը 79 է։Բացի այդ, ադրբեջանական կողմն ունի 282 վիրավոր։ Նշվում է, որ նրանցից 21-ի վիճակը ծանր է։Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 50 զոհի մասին։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26299830_196:0:2925:2047_1920x0_80_0_0_b686666893f9fa0e8755754cb5bf1b4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, զոհ, կրակոց
ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, զոհ, կրակոց
79 զոհ և 282 վիրավոր. Ադրբեջանի ՊՆ–ն նոր տվյալներ է հայտնել իրենց կորուստներից
16:04 17.09.2022 (Թարմացված է: 16:09 17.09.2022) Ադրբեջանական կողմի վիրավորներից 21-ի վիճակը ծանր է։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը նոր տվյալներ է հայտնել Հայաստանի վրա հարձակման հետևանքով ունեցած սեփական կորուստների վերաբերյալ։
Մասնավորապես`Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ զոհերի թիվը 79 է։
Բացի այդ, ադրբեջանական կողմն ունի 282 վիրավոր։ Նշվում է, որ նրանցից 21-ի վիճակը ծանր է։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 50 զոհի մասին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։