https://arm.sputniknews.ru/20220916/vajvoc-dzvorum-2-ark-kechuti-jrambarn-e-ynkel-pambukhchjany-vnasneri-masin-48385647.html
Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել. Փամբուխչյանը` վնասների մասին
Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել. Փամբուխչյանը` վնասների մասին
Sputnik Արմենիա
ԱԻ նախարարի խոսքով` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են բազմաթիվ գազատար խողովակներ, էլեկտրամատակարարման գծեր, տներ։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T11:36+0400
2022-09-16T11:36+0400
2022-09-16T11:40+0400
արմեն փամբուխչյան
նիկոլ փաշինյան
հայաստան
վնաս
սոթք
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/06/44787817_0:125:1600:1025_1920x0_80_0_0_f26d99ede2e68471b9982c5547c84c5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը մի շարք վնասներ են կրել, որոնք կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։Մասնավորապես, Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել, տուժել են հյուրատներ, առողջարաններ, վնասվել է ճոպանուղին, հրշեջ–փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման գույքը, այդ թվում` մեքենաներ։«Ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանումներ, մասնավորապես Սյունիքի մարզում, Սիսիան համայնքում»,–ասաց նախարարը։Նրա խոսքով` ռմբակոծության հետևանքով շտապօգնության մեքենաներ են վնասվել Սյունիքի մարզում։Փաշինյանն իր հերթին ավելացրեց, որ բոլոր վնասները պետք է մանրամասն գույքագրվեն, որպեսզի կառավարությունը համապատասխան միջոցներ տրամադրի, լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնի , մասնավոր անձանց և համայնքներին աջակցելու համար։ «Բացի այդ շատ կարևոր է իրավական առումով փաստագրել այս հանգամանքները, և դատախազությունը պետք է մանրակրկիտ աշխատանք իրականացնի այս ուղղությամբ»,–ասաց Փաշինյանը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
սոթք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/06/44787817_79:0:1503:1068_1920x0_80_0_0_8564ab578fb3a8b4e1a174960f7b60c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն փամբուխչյան, նիկոլ փաշինյան, հայաստան, վնաս, սոթք, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
արմեն փամբուխչյան, նիկոլ փաշինյան, հայաստան, վնաս, սոթք, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել. Փամբուխչյանը` վնասների մասին
11:36 16.09.2022 (Թարմացված է: 11:40 16.09.2022) ԱԻ նախարարի խոսքով` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են բազմաթիվ գազատար խողովակներ, էլեկտրամատակարարման գծեր, տներ։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը մի շարք վնասներ են կրել, որոնք կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Մասնավորապես, Վայոց Ձորում 2 արկ Կեչուտի ջրամբարն է ընկել, տուժել են հյուրատներ, առողջարաններ, վնասվել է ճոպանուղին, հրշեջ–փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման գույքը, այդ թվում` մեքենաներ։
«Ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանումներ, մասնավորապես Սյունիքի մարզում, Սիսիան համայնքում»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` ռմբակոծության հետևանքով շտապօգնության մեքենաներ են վնասվել Սյունիքի մարզում։
«Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, ցորենի ու գարու արտերը, Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ և մի շարք մեքենաներ»,–ասաց նա։
Փաշինյանն իր հերթին ավելացրեց, որ բոլոր վնասները պետք է մանրամասն գույքագրվեն, որպեսզի կառավարությունը համապատասխան միջոցներ տրամադրի, լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնի , մասնավոր անձանց և համայնքներին աջակցելու համար։
«Բացի այդ շատ կարևոր է իրավական առումով փաստագրել այս հանգամանքները, և դատախազությունը պետք է մանրակրկիտ աշխատանք իրականացնի այս ուղղությամբ»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
պահպանվում է հրադադարի ռեժիմը։