00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանապահները Հայաստանում ՀԱՊԿ առաքելության խմբին ներկայացրել են ընթացիկ իրավիճակը

© Sputnik / StringerԱնատոլի Սիդորովն ու Ռոման Գոլուբիցկին
Անատոլի Սիդորովն ու Ռոման Գոլուբիցկին - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 13–ին ՀԱՊԿ-ը որոշել էր ՀԱՊԿ-ի քարտուղարության աշխատակիցներից ու միացյալ շտաբի զինծառայողներից բաղկացած աշխատանքային խումբ ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ռուս սահմանապահներն այսօր Հայաստանում ՀԱՊԿ առաքելության օպերատիվ խմբին ներկայացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնել է խմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Մենք ստացել ենք իրավիճակի պատկերը և օպերատիվ տեղեկատվություն մեր սահմանապահներից, որոնք ծառայություն են իրականացնում նաև սահմանին և մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի առանձին հատվածների պահպանությանը»,-ասել է նա Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ Ռոման Գոլուբիցկու հետ աշխատանքային հանդիպման ավարտին:
Սեպտեմբերի 13–ին ՀԱՊԿ-ը որոշել էր Հայաստան ուղարկել կազմակերպության առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ինչպես նաև ստեղծել աշխատանքային խումբ ՀԱՊԿ-ի քարտուղարության աշխատակիցներից ու միացյալ շտաբի զինծառայողներից՝ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիթորինգի համար:
ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ղեկավարությամբ Հայաստան է ժամանել երեկ` սեպտեմբերի 16–ին: Ժամանելուն պես Սիդորովը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում է ունեցել, որի ժամանակ քննարկվել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը:
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ծառայություն է իրականացնում «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» 1992 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագրին համապատասխան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Հայաստանը ՀԱՊԿ–ին դիմել է 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։
Հավելենք, որ սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Լրահոս
0